Այս բաժնում ներկայացված են Ռուբեն Վարդանյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ի ապօրինի կալանավորումից հետո հրապարակված հիմնական նյութերը։
Այստեղ կարող եք ծանոթանալ նրա գործով մեղադրական եզրակացությանը և դատավճռին, հարցազրույցներին, մամուլի հաղորդագրություններին և վերլուծական հոդվածներին, որոնք անդրադառնում են նրա գործին առնչվող առանցքային զարգացումներին ու իրադարձություներին, ինչպես նաև ընդհանուր իրավիճակին։
Մեղադրական եզրակացություն և դատավճիռ
Այստեղ ամբողջությամբ հրապարակվում են Ռուբեն Վարդանյանի դեմ մեղադրական եզրակացությունը և Բաքվի ռազմական դատարանի կողմից նրա գործով կայացված դատավճիռը։ Մեղադրական եզրակացությունը բաղկացած է 1,945 էջից, իսկ դատավճիռը՝ 1,357 էջից։
Դատավճիռը Ռուբեն Վարդանյանին քրեական պատասխանատվություն է վերագրում ենթադրյալ «հանցավոր կազմակերպության» շրջանակում, որի գործունեությունը ներկայացվում է երեսունվեց տարվա ժամանակահատվածում՝ ներառելով նաև 1988–1994 թվականների իրադարձությունները, երբ Վարդանյանը Մոսկվայի պետական համլսարնաի ուսանող էր ։ Որպես այդ կազմակերպությանը նրա ենթադրյալ միանալու ժամանակահատված նշվում է 2020 թվականի դեկտեմբերի սկիզբը, թեև այդ ժամանակ նա բնակվում էր Մոսկվայում։ Այդ եզրահանգումները «հիմնավորելու” համար դատավճռում վկայակոչվում է նաև մարդասիրական և բարեգործական ֆինանսավորումը, որի մի մասը որակվում է որպես ահաբեկչության ֆինանսավորում։
Դատավճիռը հրապարակվում է ադրբեջաներեն բնագրից կատարված անգլերեն թարգմանությամբ, իսկ մեղադրական եզրակացությունն անգլերեն է թարգմանվել ռուսերեն տարբերակից։
Փաստաթղթերը հրապարակվում են՝ հնարավորություն ընձեռելու անկախ ուսումնասիրության ենթարկել դատական գործը, դրա հիմքում դրված ապացույցները և իրավական հիմնավորումները։