Ընդհանուր դրույթներ ու պայմաններ

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Տարիներ շարունակ հրադադարի ռեժիմի խախտումներից և հայ խաղաղ բնակչությանն ահաբեկելուց հետո ադրբեջանական զինուժը 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ուժ կիրառեց՝ ներխուժելով ու գրավելով Լեռնային Ղարաբաղի երկու երրորդը։ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինուժը գրավեց Լեռնային Ղարաբաղի մնացած տարածքը՝ այդպիսով հակասելով նախկինում համաձայնեցված բանակցություններին և հայտարարություններին (ԵԱՀԿ խաղաղ բանակցություններ, եռակողմ հայտարարություններ՝ 2020, 2021 թթ․):

Արդյունքում, մայրաքաղաք Ստեփանակերտից հարյուր հազարավոր հայեր ենթարկվեցին զանգվածային գաղթի, որի ժամանակ էլ Ադրբեջանի կառավարությունը ձերբակալեց Արցախի հանրապետության կառավարության ութ նախկին անդամների և Արցախի ինքնորոշման ջատագովների։ Ձերբակալվածների թվում էր հայ գործարար և մեծ բարերար Ռուբեն Վարդանյանը, որը զբաղեցրել էր Արցախի կառավարության պետնախարարի պաշտոնը։

Այս հարթակը նախատեսված է վերոնշյալ իրավիճակի վերաբերյալ վերջին նորություններն ու թարմացումները տրամադրելու համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են գործողություններ ձեռնարկել Բաքվում կալանքի տակ պահվող Ռուբեն Վարդանյանի և մնացած հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ՝ ձեռնարկելով գործողություններ, որոնք ներառում են․ 1) պահանջագրի ստորագրում, 2) նամակ՝ ուղղված Ռուբեն Վարդանյանին, 3) նամակ՝ ուղղված նախագահ Ալիևին, 4) նամակ՝ ուղղված Բաքվում հավատարմագրված Ձեր երկրի դեսպանին։

Այս Կայքի տեղեկությունները միմիայն տեղեկատվական նպատակների համար են և չեն հանդիսանում որևէ առաջարկի կամ հրավերի մաս՝ վաճառելու կամ թողարկելու, կամ արժեթղթեր գնելու կամ բաժանորդագրվելու որևէ  միջնորդություն: Այս Կայքի տեղեկատվությունն ընդհանուր բնույթի է և որևէ կերպ չի հանդիսանում ներդրումային, հարկային, իրավաբանական կամ որևէ այլ խորհրդատվություն:

 

2. Ընդհանուր դրույթներ ու պայմաններ

1. Այս կայքէջի մատակարարը

Այս կայքը ներկայացված է Ռուբեն Վարդանյան բարեգործական հիմնադրամի կողմից: Դուք կարող եք մեզ հետ կապ հաստատել էլեկտրոնային փոստի (inquiries@rubenvardanyan.foundation) միջոցով (այսուհետև՝ Մատակակար)։

2. Օգտագործման պայմանների կիրառումը

Օգտագործման պայմանները՝ մեր գաղտնիության քաղաքականության հետ («Գաղտնիության քաղաքականություն»), վերաբերում են Կայքի ցանկացած  ձևով օգտագործմանը: Կայքի օգտատերերը կարող են կայքից օգտվել միայն այն պայմանով, որ ընդունում են Օգտագործման պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը: Կայքի կամ դրա որևէ բաժնի հետագա ցանկացած օգտագործում նշանակում է, որ Դուք կարդացել ու հասկացել եք Օգտագործման պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը և համաձայն եք հետևելու Օգտագործման բոլոր պայմաններին:
Այս Կայքի տեղեկատվությունը չի հանդիսանում մեզ պարտավորեցնող առաջարկ:

3. Երաշխիք և պատասխանատվության սահմանները

Օգտատերերը չունեն գործիքներ՝ Կայքում տեղեկություններ տեղադրելու,  տեղադրված հոդվածները փոփոխելու կամ նորերն ավելացնելու: Կայքի բոլոր տեղեկությունները տեղադրվում են Մատակարարի կողմից: Հետևաբար, հենց նա է երաշխավորում տեղեկությունների իսկությունը և աղբյուրների հավաստիությունը։

Դուք չպետք է փորձեք չարտոնված մուտք գործել կայք, մեր ծառայություններ, սերվերներ, որոնց վրա դրանք պահվում են, կամ դրանց հետ կապված որևէ սերվեր, համակարգիչ կամ տվյալների բազա: Դուք չպետք է որևէ կերպ հարձակում գործեք Կայքի կամ Կայքում տեղակայված ծառայությունների վրա (սա ներառում է նաև «ծառայության մերժման» հարձակումը): Մենք կդիմենք համապատասխան իրավապահ մարմիններին՝ Կայք կամ ծառայություն չարտոնված մուտք գործելու ցանկացած հարձակման կամ հարձակման փորձի դեպքում, և նրանց կտրամադրենք Ձեր մասին տեղեկություններ:

Դուք չպետք է օգտագործեք կայքը.

  • ցանկացած կեղծ, ապակողմնորոշիչ, խարդախ, զրպարտիչ, վիրավորական կամ անօրինական հաղորդակցություն փոխանցելու համար.
  •  այն ձևով, որը կարող է վնասել, անջատել, ծանրաբեռնել, խաթարել կամ վտանգել մեր համակարգերը կամ անվտանգությունը կամ խանգարել այլ օգտատերերին.
  • ցանկացած անօրինական ձևով, ցանկացած անօրինական նպատակի համար կամ ցանկացած ձևով, որը հակասում է օգտագործման այս պայմաններին, կամ գործել խարդախությամբ կամ չարամտորեն, օրինակ՝ կոտրել կայքը կամ տեղադրել վնասակար կոդեր, այդ թվում՝ վիրուսներ կամ վտանգավոր տվյալներ:

4. Մտավոր սեփականության իրավունքները

Այս Կայքը պաշտպանված է և շարունակում է պաշտպանված լինել հեղինակային իրավունքով և/կամ մտավոր սեփականության որևէ այլ իրավունքով: Դուք ձեռք չեք բերում Մատակարարի որևէ իրավունք, որևէ անվանման, Կայքում հրապարակված առևտրային անվանման որևէ իրավունք: Դուք կարող եք մուտք գործել և դիտել Կայքը, բայց չեք կարող այն ներառել այլ կայքերում, չեք կարող պատճենել, ներկայացնել, լիցենզավորել, հրապարակել, ներբեռնել, վերբեռնել, ուղարկել կամ այն որևէ ձևով նկատելի դարձնել՝ բացի սույն Պայմաններում և դրույթներում նշված ձևերով:

Եթե ​​Դուք պատճենում եք և նորից օգտագործում Կայքի բովանդակությունը, բայց որևէ փոփոխություն չեք կատարում կամ չեք ադապտացնում այն, ապա պետք է ներառեք տեղեկություն, որը հստակորեն կծանուցի օգտատերերին, թե որ օրն  է Կայքի բովանդակությունը պատճենվել Կայքից և ուղիղ հղում անեք Կայքին:

Ստորև բերված է բովանդակության փոփոխությունների օրինակների (ոչ սպառիչ) ցանկ, որոնք ադապտացումներ են.

  • Ձևակերպման ցանկացած փոփոխություն, որը կփոխի դրա իմաստը կամ ազդեցությունը:
  • Համատեքստից ձևակերպման դուրս բերումը, որը կարևոր է դրա իմաստի համար:
  • Թարգմանությունն այլ լեզվով:


Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ թարմացնելու կայքի բովանդակության Ձեր օրինակը յուրաքանչյուր 24 ժամը մեկ՝ համոզվելու համար, որ Դուք ունեք ամենաարդի տարբերակը:

Դուք չպետք է օգտագործեք Կայքի բովանդակությունը i) որևէ նպատակի համար կամ որևէ նպատակի հետ կապված, կամ ii) կայքի կամ ծառայության միջոցով, որոնք անօրինական են, նսեմացնող կամ ցանկացած այլ ձևով անընդունելի են:

5. Կիրառելի օրենսդրությունն ու իրավասությունը

Կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենքը։ Բացառիկ իրավասության վայրը Երևանն է։ Իրավաբանորեն պարտադիր իրավասության վայրերն անփոփոխ են:

6. Գրանցում

Այս կայքի գործառույթներից շատերը Օգտատիրոջ կողմից գրանցում չեն պահանջում: Գործողություններ կատարելիս անհրաժեշտ է լրացնել ձեր տվյալները, որոնք ներառում են. 1) պահանջագրի ստորագրում, 2) նամակ՝ ուղղված Ռուբենին, 3) նամակ՝ ուղղված նախագահ Ալիևին, 4) նամակ՝ ուղղված Բաքվում Ձեր դեսպանին: Գործողություններ կատարելը ենթադրում է Օգտատիրոջ կողմից Ընդհանուր դրույթների և պայմանների հաստատում:

7. Կայքում վճարումներ կատարելը

Կայքից օգտվելու և Կայքում գործողություններ իրականացնելու համար որևէ վճարում չի արվում։

 

8. Օգտատիրոջ պարտականություններն ու պարտավորությունները

8.1 Օգտատերը պետք է գաղտնի պահի գրանցման տվյալները և թույլ չտա երրորդ անձանց մուտք գործել կայք՝ օգտագործելով իր գրանցման տվյալները:

8.2 Օգտատերը պետք է ազատի Մատակարարին երրորդ կողմի պահանջներից՝ հիմնվելով իր՝ Կայքի օգտագործման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Մատակարարի մեղավորությունն են:

9. Հասանելիություն և երաշխիք

9.1 Կայքի հասանելիության, որակի կամ սպասարկման որակների կամ տեխնիկական աջակցության վերաբերյալ որևէ պահանջ չկա: Մատակարարը կարող է ցանկացած պահի վերանախագծել, կրճատել կամ կասեցնել առցանց հարթակը՝ իր հայեցողությամբ:

9.2 Մատակարարը որևէ երաշխիք չի տալիս երրորդ կողմերի (օրինակ՝ այլ Օգտատերերի) կողմից տրամադրված տվյալների ճշգրտության կամ ամբողջականության համար:

10. Կայքի գնահատման գործառույթը

10.1 Օգտատերերը լիովին պատասխանատու են իրենց տրամադրած Օգտատիրոջ բովանդակության համար: Նրանք երաշխավորում են, որ բովանդակությունը ճիշտ է և որ այն չի պարունակում որևէ ապակողմնորոշիչ կամ անօրինական հայտարարություններ կամ մանրամասներ: Ավելին, Օգտատերերը երաշխավորում են, որ բովանդակությունը չի խախտում երրորդ կողմի իրավունքները: Ոչ մի դեպքում և ոչ մի ձևով Մատակարարն Օգտատիրոջ բովանդակությունը չի համարում իր սեփականը:

10.2 Մատակարարը կարող է օգտագործել Օգտատիրոջ բովանդակությունը տարբեր ձևերով: Սա ներառում է Կայքում դրա ցուցադրումը, վերաֆորմատավորումը, խմբագրումը՝ ավելի հստակության կամ ավելի լավ քերականության համար, գովազդի կամ այլ աշխատանքի մեջ ներառելը:

10.3 Մատակարարը կարող է հեռացնել կամ բողոքարկել Օգտատիրոջ բովանդակության դեմ՝ անհրաժեշտության դեպքում և իր հայեցողությամբ: Օրինակ, Մատակարարը կարող է հեռացնել Օգտատիրոջ բովանդակությունը, եթե այն, Մատակարարի կարծիքով, խախտում է բովանդակության սկզբունքները:

 

11. Տվյալների պաշտպանություն

11.1 Մատակարարը հավաքում և օգտագործում է Օգտատերերի անձնական տվյալները այնքանով, որքանով դա անհրաժեշտ է բովանդակության ստեղծման, ձևավորման կամ պայմանների փոփոխման համար:

11.2 Մատակարարը հավաքում և օգտագործում է անձնական տվյալները The Cookie Policy-ի կողմից: Ընդունելով դրույթներն ու պայմանները՝ Դուք ընդունում եք նաև Cookie Policy-ն։ 

11.3 Եթե Դուք ​​որևէ մեկի տվյալները տեղադրեք առանց նրա անունից գործելու իրավունքի կամ առանց նրա համաձայնության, ապա կխախտեք այս ծառայության օգտագործման պայմանները և կարող է քրեական հանցագործություն կատարեք:

 

12. Ընդհանուր դրույթների և պայմանների փոփոխություններ

12.1 Մատակարարն իրեն իրավունք է վերապահում փոխելու սույն Ընդհանուր դրույթներն ու պայմանները ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով: Մատակարարը կկատարի միայն Օգտատիրոջ վրա ազդող փոփոխություններ, որոնց օգտատերը պետք է համաձայնի` հաշվի առնելով փոխադարձ շահերը: Բոլոր դեպքերում, երբ Մատակարարի կողմից փոխվում են Ընդհանուր դրույթներն ու պայմանները, կայք մուտք գործելիս՝ Օգտատերը կտեղեկացվի այդ մասին ՝ տալով իր համաձայնությունը:

12.2 Սույն Դրույթներն ու Պայմանները կարող են փոփոխվել ցանկացած ժամանակ և առանց նախապես ծանուցման: Իրավական առումով Դուք պարտավորված կլինեք թարմացված կամ փոփոխված պայմաններին այն պահից, երբ հրապարակված փոփոխություններից հետո առաջին անգամ մուտք գործեք Կայք:

 

13. Այլ դրույթներ

13.1 Սույն Ընդհանուր դրույթները և պայմանները ներկայացնում են Մատակարարի և Օգտատիրոջ միջև գոյություն ունեցող ամբողջ պայմանագիրը: Լրացուցիչ պայմանագրեր գոյություն չունեն։

Եթե ​​սույն Ընդհանուր Դրույթների և Պայմանների դրույթներն անվավեր են կամ ճանաչվում են անվավեր, ապա դա չի ազդի մնացած դրույթների վավերականության վրա: