Օգնեք ազատ արձակել
Ռուբեն Վարդանյանին և հայ բանտարկյալներին
ԲԱՆՏՈՒՄ ՕՐԵՐԻ ԹԻՎԸ
373
Ինչո՞ւ է Ձեր աջակցությունը կարևոր
Բարերար, մարդասեր, հայր, նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերին ապօրինաբար կալանավորվել է Ադրբեջանի կառավարության կողմից՝ այլ հայտնի հայերի հետ միասին։ Այս ընթացքում Ռուբենը ենթարկվել է խոշտանգումների, այդ թվում՝ զրկվել է խմելու ջրից, քնից, լողանալու հնարավորությունից, նրան ստիպել են ժամերով ոտքի վրա կանգնած մնալ, սահմանափակել են փաստաբանների հետ շփվելու հնարավորությունը։
Ամեն մի օրը չափազանց կարևոր է այս բանտարկյալների առողջության և կյանքի համար: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի և այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ՝ դադարեցնելու մարդու իրավունքների կոպտագույն խախտումները և Ռուբենին ու նրա նման ապօրինաբար բանտարկված անձանց իրենց ընտանիքներին վերադարձնելու համար։
Ադրբեջանի իշխանությունները բարերար Ռուբեն Վարդանյանին և երկու տասնյակից ավելի հայերի պահում են Բաքվում կալանքի տակ։ Նրանց մեղադրանք են առաջադրել չկատարած հանցագործությունների համար և անօրինաբար կալանավորել են։ Այդ կալանավորների թվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երեք նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը։
Ռուբեն Վարդանյանն իր կյանքի զգալի մասը նվիրել է մարդասիրական և մշակութային նախագծերին՝ աշխարհը բոլորի համար ավելի լավը դարձնելու նպատակով։ Սա ներառում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն աջակցություն է տրամադրում ավելի քան 400 նախագծերի 56 երկրներում և տարածաշրջաններում: «Ավրորա» նախաձեռնության ծրագրերն ուղղակիորեն և անուղղակիորեն օգնել են ավելի քան 2,7 միլիոն մարդու ամբողջ աշխարհում: Վարդանյանը նաև ներգրաված է եղել բազմաթիվ այլ բարեգործական ծրագրերում, այդ թվում՝ համահիմնադրելով և ներդրում անելով UWC Դիլիջանի միջազգային քոլեջում, «ՍԿՈԼԿՈՎՈ» բիզնեսի դպրոցում և աշխարհի ամենաերկար ճոպանուղու՝ «ՏաԹևեր» նախագծում:
Նա նաև նվիրված ամուսին է ու չորս զավակների հայր։ Ընտանիքի անդամները չեն տեսել Վարդանյանին կալանավորման պահից ի վեր և հուսահատորեն սպասում են նրա հետ վերամիավորմանը:
Գործե՛ք
Ստորագրե՛ք մեր պահանջագիրը
Հազարավոր մարդիկ արդեն հայտնել են իրենց աջակցությունը Ռուբեն Վարդանյանին և մյուս բոլոր ապօրինաբար կալանավորված հայերին Բաքվի բանտերից ազատ արձակելու համար։ Ներգրավվե՛ք այս գործին։ Գործելու կոչ արե՛ք:
ԳՐԵ՛Ք ՌՈՒԲԵՆԻՆ
Բարձրացրե՛ք Ձեր ձայնը՝ գրելով բանտում գտնվող Ռուբենին։ Ուղարկե՛ք Ձեր նամակը lettertoruben@freearmenianprisoners.com միջոցով կամ սեղմելով ներքևի հղումը։
ԳՐԵ՛Ք ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎԻՆ
Ներկայացրե՛ք Ձեր մտահոգությունները Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ օգտագործելով ստորև բերված հղման մեջ առկա նամակի ձևանմուշը և հասցեի մանրամասները:
ԳՐԵ՛Ք ԲԱՔՎՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՁԵՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Սեղմե՛ք ներքևում՝ ընտրելու Ձեր երկիրը և ստացեք էլեկտրոնային նամակի ձևանմուշ և կոնտակտային տվյալներ՝ հետևելու համար
ՀԵՏԵՎԵ՛Ք
Հետևեք @freearmenianprisoners-ին՝ Facebook, Instagram և X սոցիալական ցանցերում՝ ամենաթարմ նորությունները, թարմացումներն ու տեղեկություններն իմանալու համար։
Հղումներով կիսվելիս՝ դիտողականության ծավալը մեծացնելու համար օգտագործիր հետևյալ հեշթեգները՝ #FreeArmenianPrisoners and #FreeRubenVardanyan.
#FreeArmenianPrisoners #FreeRubenVardanyan
ԳՐԵ՛Ք ԲԱՔՎՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՁԵՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Գտեք ներքևում այն երկրների ցանկը, որոնք Ադրբեջանում դեսպանություններ ունեն։ Եթե Ձեր երկիրն այդ ցանկում չկա, ապա խնդրում ենք, կարող եք դիմել ՄԱԿ-ի գրասենյակ կամ Եվրամիության կամ Ձեր ընտրությամբ որևէ այլ դեսպանություն։ Որպես այլընտրանք՝ կարող եք նամակ հղել նախագահ Ալիևին՝ միանգամից սեղմելով «Գրե՛ք նախագահ Ալիևին» հղումը։
Արցախի նախկին պաշտոնյան խոշտանգումների, պատշաճ ժամկետներում արդար դատավարության բացակայության հայցեր է ներկայացրել
Ռուբեն Վարդանյանը և մյուս արցախցի գործիչներն արդեն մեկ տարի որպես քաղբանտարկյալ պահվում են Ադրբեջանում