Գրե՛ք աջակցության նամակ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին

Գրե՛ք աջակցության նամակ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին

Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալները՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական նախկին առաջնորդներն ու ռազմագերիները, վերջերս դատապարտվել են երկարատև ազատազրկման, այդ թվում՝ ցմահ բանտարկության: Այլ հայեր ևս արդեն տարիներ շարունակ պահվում են ադրբեջանական կալանքի տակ։

Ընտանիքներից ու հարազատներից կտրված բանտարկյալներն այժմ կանգնած են անորոշ ապագայի առաջ: Մեկուսացման մեջ գտնվողներին ուղղված աջակցության նամակները կարող են նրանց հիշեցնել, որ իրենք մենակ չեն։

Ֆիզիկական նամակ ուղարկելը համերաշխության պարզ, բայց կարևոր արտահայտում է, որը բանտարկյալներին ցույց կտա, որ իրենց չեն մոռացել։

Ձեր նամակը պատշաճ կերպով պատրաստելու և կալանավայրի պահանջներին լիարժեք բավարարելու համար խնդրում ենք հետևել հետևյալ քայլերին.

 

1. Գրե՛ք ձեր նամակը:

 

2. Կցե՛ք լրացված ձևաթուղթը՝ որպես ձեր նամակի առաջին էջ:

Այս ձևաթուղթը պարտադիր է, և այն չունեցող նամակները կարող են դառնալ նամակը չընդունելու պատրվակ: Ձևաթուղթը պետք է լրացվի անգլերեն, այն կարող է լրացվել ձեռքով կամ էլեկտրոնային եղանակով:

 

3. Համոզվե՛ք, որ ծրարը ճիշտ հասցեագրված է:

Որպես ստացող խնդրում ենք նշել ձեր ընտրած բանտարկյալի անունն ու ազգանունը։ Կարևոր է, որ անունը ճիշտ և ամբողջությամբ գրված լինի ծրարի վրա։

Ձեր հարմարության համար անունների ամբողջական ցանկը ներկայացված է ստորև.

Allahverdyan David Nelsonovich
Babayan Davit Klimovich
Babayan Madat Arakelovich
Balayan Levon Romikovich

Beglaryan Rashid Aramayisovich
Beglaryan Vasili Vanyaevich
Ghazaryan Erik Robertovich
Ghukasyan Arkadi Arshavirovich
Harutyunyan Arayik Vladimirovich
Ishkhanyan Davit Rubenovich

Khosrovyan Alyosha Aramayisovich
Manukyan Davit Azatovich
Martirosyan Garik Grigorovich

Mkrtchyan Lyudvig Mkrtichevich
Mnatsakanyan Levon Henrikhovich
Pashayan Melikset Vladimirovich
Sahakyan Bako Sahakovich
Stepanyan Gurgen Homerosovich
Vardanyan Ruben Karlenovich

 

Օգտագործե՛ք հետևյալ հասցեն և ձևակերպումը՝

To:

Azerbaijan Penitentiary Service

Ministry of Justice of the Republic of Azerbaijan

Nizami Street 114, AZ1010

Baku, Republic of Azerbaijan

 

For:

[Բանտարկյալի անունը՝ անգլերեն]

Umbaki Penitentiary Complex

Garadagh District

Republic of Azerbaijan

 

4. Օգտագործե՛ք ձեր երկրի փոստային ծառայությունը՝ նամակը փոստով ուղարկելու համարև համոզվե՛ք, որ կատարել եք փոստային անհրաժեշտ վճարումները։

 

5. Խնդրում ենք նկատի ունենալ. եթե ապրում եք Հայաստանում, Հայաստանի փոստային ծառայությունը ներկայումս նամակներ չի ուղարկում Ադրբեջան։ Եթե բնակվում եք Հայաստանում և ցանկանում եք նամակ ուղարկել, միակ տարբերակն այլ երկրներում բնակվող ընկերներին, հարազատներին կամ ծանոթներին խնդրելն է, որ նամակն ուղարկեն ձեր անունից։

 

Բացի այդ, տարածաշրջանում վերջին զարգացումների, այդ թվում՝ Իրանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, փոստային որոշ ծառայություններ կարող են ունենալ Ադրբեջան նամակ ուղարկելու սահմանափակումներ։ Խնդրում ենք առաքման հնարավորությունը նախապես ճշտել ձեր տեղական փոստային ծառայության հետ։

 

6. Գործընթացին հետևելու նպատակով խնդրում ենք նամակն ուղարկելուց հետո այդ մասին տեղեկացնել մեզ՝ գրելով contact@freearmenianprisoners.com հասցեին։

 

Խնդրում ենք խուսափել շնորհավորական բացիկներ կամ լուսանկարներ ուղարկելուց, քանի որ դրանք կարող են չհասնել հնարավոր գրաքննության պատճառով։

Նամակներ ուղարկելու համար անհրաժեշտ պարտադիր ձևաթուղթը կցված է ստորև։

Նամակ ուղարկելը կարող է թվալ փոքր քայլ, բայց այն նաև կարող է փոխանցել ազդեցիկ ուղերձ բանտարկյալներին՝ ցույց տալով, որ իրենց հիշում և աջակցում են աշխարհի տարբեր անկյուններում։

 

https://freearmenianprisoners.com/wp-content/uploads/2026/05/Mandatory-Cover-Letter-3.docx