Ռուբեն Վարդանյանը չորս երեխաների հայր է։ Նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, Հայաստանում UWC Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիրն է և տնօրենների խորհրդի նախագահը։ Նա UWC International-ի (Մեծ Բրիտանիա) և Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, գլխավորում է Teach For Armenia կրթական հիմնադրամի տնօրենների խորհուրդը։ Վերոնիկան իր ամուսնուն ամուր թիկունք է եղել, աջակցել ու սերտորեն մասնակցել է բարեգործական և սոցիալական-ձեռնարկատիրական ծրագրերին Հայաստանում և Ռուսաստանում:
Վերոնիկան և զավակները Ռուբենին չեն տեսնել կալանավորվելուց ի վեր և ջանք չեն խնայում նրան ազատ արձակելու համար:
«Ամուսնուս ապօրինի բանտարկությունը ողբերգություն էր մեր ընտանիքի համար, բայց նաև՝ համայնքի համար: Նա մեզ համար մշտապես եղել է ուժի և բարության սյուն, բայց այդպիսինն է եղել նաև ուրիշների համար՝ իր կյանքը նվիրելով մարդասիրական առաքելությանը և ուրիշներին օգնելուն: Մենք մեծագույն ցավ ենք ապրել՝ իմանալով, թե ինչպես են նրա հետ վարվել ադրբեջանական իշխանությունները, դա հակասում է մարդու հիմնարար իրավունքներին և խարխլում է միջազգային կոնվենցիաների սկզբունքները։ Մենք խնդրում ենք Ռուբենին անհապաղ ազատ արձակել, որ նա կարողանա ողջ և առողջ վերադառնալ իր ընտանիքին»:
Վերոնիկա Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կինը
«Արդարության անխոնջ մարտիկ Ռուբենն ընթանում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր Համայակ պապի խիզախ հետքերով: Աներևակայելի դժվարություններին դիմակայելու տոկունությամբ Ռուբենն իր կյանքը նվիրել է հալածված փոքրամասնություններին ոգեշնչելուն և աշխարհով մեկ հույս սերմանելուն: Նրա անհամար բարեգործական ծրագրերը, որոնց թվում է նաև «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունը, ողջ աշխարհում մարդասիրական գործունությանը նրա անսասան նվիրվածության հավաստիքն են: Վերջին տարիներին Ռուբենի նվիրումն ընդգրկեց նաև Արցախը, որտեղ Ադրբեջանի բիրտ ու բռնապետական կառավարության կողմից նա անարդարացիորեն կալանավորվեց և դաժան վերաբերմունքի արժանանացավ՝ մինչ այդ ավելի քան 9 ամիս անցկացնելով իր հայրենակիցների հետ շրջափակման մեջ: Նրա բացակայությունն անտակ անդունդ է ստեղծել, որն զգում է ոչ միայն մեր ողջ ընտանիքը, այլև անհամար այն համայնքները, որոնք ապավինում են նրա աներեր աջակցությանն ու հեռատես առաջնորդությանը: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբենին։ Հնարավոր չէ լռեցնել կամ կասեցնել բոլորի համար շատ ավելի բարի ապագա ստեղծելու նրա անխոնջ գործունեությունը»:
Մարինե Ալես
Ռուբեն Վարդանյանի քույրը
Գործե՛ք
Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուս քաղբանտարկյալները զգալի աջակցություն են ստացել ամբողջ աշխարհից։ Դուք նույնպես կարող եք օգնել՝ ստորագրելով մեր խնդրագիրը և նամակներ գրելով ստորև ներկայացված հեշտ կիրառելի ձևանմուշների միջոցով:
ՄԻՆՉԵՎ ՕՐՍ.
Ստորագրե՛ք մեր պահանջագիրը
Հազարավոր մարդիկ արդեն հայտնել են իրենց աջակցությունը Ռուբեն Վարդանյանին և մյուս բոլոր ապօրինաբար կալանավորված հայերին Բաքվի բանտերից ազատ արձակելու համար։ Ներգրավվե՛ք այս գործին։ Գործելու կոչ արե՛ք:
Ուղարկիր ֆիզիկական նամակ Ռուբենին
1. Սեղմե՛ք «Ներկայացնել Մանրամասները» ստորև կոճակը: Սա կբացի Ձեր փոստային ծրագիրը՝ ցուցումների համար նախապես լրացված հարցումով: Ուղարկեք այս նամակն այնպես, ինչպես կա:
2. «Ազատ արձակե՛ք հայ բանտարկյալներին» թիմը կպատասխանի Ձեզ՝ տրամադրելով անհրաժեշտ բոլոր տեղեկությունները Ռուբենին ֆիզիկական նամակ ուղարկելու համար:
3. Մանրամասներին տեղեկանալուց հետո՝ օգտվեք Ձեր փոստային ծառայությունից նամակն ուղարկելու համար և վճարեք փոստային անհրաժեշտ վճարները:
Ձեր աջակցության խոսքերը մեծ նշանակություն կունենան, և այս ժեստը Ռուբենին կհիշեցնի, որ մարդիկ իր կողքին են:
ՈՒՂԱՐԿԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱՄԱԿ ՌՈՒԲԵՆԻՆ
Ձեր աջակցությունը հայտնեք՝ նամակ հղելով Ռուբենին և նրա ընտանիքին: Թեև Ռուբենը չի կարող նամակներ ստանալ բանտում, սակայն կկարողանա տեսնել Ձեր նամակներն ազատ արձակվելուց հետո։ Ուղարկե՛ք Ձեր նամակը lettertoruben@freearmenianprisoners.com հասցեին կամ սեղմեք ստորև նշված հղումը:
Եթե ցանկանում եք նամակ հղել անմիջապես Ռուբենին, քանի դեռ նա գտնվում է ապօրինի կալանքի տակ Բաքվում, ապա խնդրում ենք ծանոթանալ Բաժին 2-ում ներկայացված մանրամասն հրահանգներին:
ԳՐԵ՛Ք ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎԻՆ
Ներկայացրե՛ք Ձեր մտահոգությունները Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ օգտագործելով ստորև բերված հղման մեջ առկա նամակի ձևանմուշը և հասցեի մանրամասները:
ԳՐԵ՛Ք ԲԱՔՎՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՁԵՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Սեղմե՛ք ներքևում՝ ընտրելու Ձեր երկիրը և ստացեք էլեկտրոնային նամակի ձևանմուշ և կոնտակտային տվյալներ՝ հետևելու համար
ԳՐԵ՛Ք ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ
Դուք կարող եք ձեր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարին` օգտագործելով ներքևի հղման մեջ նշված նամակի ձևանմուշը և հասցեն:
ՆԱՄԱԿ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ
Դուք կարող եք բողոք հղել Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազությանը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ սեղմելով ստորև նշված հղումը, Դուք կուղղորդվեք Գլխավոր դատախազության կայքէջ, որտեղ անհրաժեշտ կլինի ներկայացնել անձնագրային տվյալներ՝ Ձեր բողոքին ընթացքտալու համար։ Եթե Դուք նախընտրում եք չտրամադրել այս տեղեկությունը պետական կառույցին, ապա խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ստորև նշված կոճակը սեղմելուց։
Բողոքը ներկայացնելուց հետո՝ սեղմեք ստորև նշված կոճակը։ Սա կօգնի մեզ հետևելու ուղարկված նամակների քանակին։
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՆԱՄԱԿ
Դուք կարող եք ֆիզիկական նամակ ուղարկել կամ Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատարին (հասցե՝ AZ 1000, Ադրբեջան, Բաքու, Ուզեյիր Հաջիբեյլի 80, դարպաս N.2), կամ Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազություն (AZ 1001, Ադրբեջան, Բաքու, Նիգար Ռաֆիբեյլի 7): Ֆիզիկական նամակ ուղարկելու համար խնդրում ենք օգտվել Ձեր երկրի փոստային ծառայություններից և վճարել պահանջվող վճարները:
Նամակն ուղարկելուց հետո խնդրում ենք սեղմել ստորև նշված հաստատման կոճակը: Սա օգնում է մեզ հաշվարկել ուղարկված նամակների քանակը:
ՀԵՏԵՎԵ՛Ք
Հետևեք @freearmenianprisoners-ին՝ Facebook, Instagram և X սոցիալական ցանցերում՝ ամենաթարմ նորությունները, թարմացումներն ու տեղեկություններն իմանալու համար։
Հղումներով կիսվելիս՝ դիտողականության ծավալը մեծացնելու համար օգտագործիր հետևյալ հեշթեգները՝ #FreeArmenianPrisoners and #FreeRubenVardanyan.
#FreeArmenianPrisoners #FreeRubenVardanyan
ԳՐԵ՛Ք ԲԱՔՎՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՁԵՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Գտեք ներքևում այն երկրների ցանկը, որոնք Ադրբեջանում դեսպանություններ ունեն։ Եթե Ձեր երկիրն այդ ցանկում չկա, ապա խնդրում ենք, կարող եք դիմել ՄԱԿ-ի գրասենյակ կամ Եվրամիության կամ Ձեր ընտրությամբ որևէ այլ դեսպանություն։ Որպես այլընտրանք՝ կարող եք նամակ հղել նախագահ Ալիևին՝ միանգամից սեղմելով «Գրե՛ք նախագահ Ալիևին» հղումը։