Գրեք աջակցության նամակ Ռուբեն Վարդանյանին

Գրեք աջակցության նամակ Ռուբեն Վարդանյանին

 

Ռուբեն Վարդանյանը, 2023 թվականի սեպտեմբերից ապօրինի պահվում է Ադրբեջանում, և վերջերս  մեկուսարանից նրան տեղափոխել էլ են բանտ:

Չնայած նրա պահման վայրը փոխվել է, նրան  հնարավոր է նամակներ ուղարկել՝ արդեն նորացված փոստային հասցեով:

Այն պայմաններում, երբ չկա հավաստի տեղեկություն նրա կալանքի պայմանների, առողջական վիճակի կամ հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորության վերաբերյալ, աջակցության նամակներն առանձնահատուկ կարևորություն ունեն։ Ընտանիքից և արտաքին աշխարհից կտրված լինելով՝ նույնիսկ պարզ հաղորդագրությունը կարող է հզոր հիշեցում լինել, որ նա միայնակ չէ։

Ֆիզիկական նամակ ուղարկելը պարզ, բայց նշանակալի համերաշխության քայլ է, որը օգնում է նրան զգալ, որ չի մոռացվել։

Նախքան նամակը պատրաստելը պետք է կատարել հետևյալ քայլերը

1. Սեղմեք ԳՈՐԾԵ՛Ք կոճակը և ընտրեք «ՈՒՂԱՐԿԻՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՌՈՒԲԵՆԻՆ» բաժինը։

2. Սեղմեք “Ներկայացնել մանրամասները” կոճակը

Սա կբացի ձեր էլ․ փոստի ծրագիրը նախապես լրացված հաղորդագրությամբ՝ լրացուցիչ հրահանգներ ստանալու համար։ Պարզապես ուղարկեք այն առանց փոփոխությունների։

3. Սպասեք մեր պատասխանին

Free Armenian Prisoners թիմը կուղարկի ձեզ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ նամակը ուղարկելու համար։

Խնդրում ենք նկատի ունենալ․

Եթե դուք ապրում եք Հայաստանում, հայկական փոստային ծառայությունը ներկայումս չի ուղարկում նամակներ Ադրբեջան։ Այս դեպքում կարող եք խնդրել արտերկրում ապրող ընկերներին կամ հարազատներին՝ նամակը ուղարկել ձեր փոխարեն։

Տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների պատճառով (ներառյալ Իրանում տեղի ունեցած իրադարձությունները) որոշ փոստային ծառայություններ կարող են սահմանափակումներ ունենալ Ադրբեջան նամակներ ուղարկելու հարցում։ Խնդրում ենք նախապես ճշտել ձեր տեղական փոստային ծառայության հետ։

Խնդրում ենք խուսափել բացիկներ կամ լուսանկարներ ուղարկելուց, քանի որ դրանք կարող են չհասնել՝ հնարավոր գրաքննության սահմանափակումների պատճառով։

Նամակ ուղարկելը կարող է փոքր քայլ թվալ,  բայց այն կարող է փոխանցել շատ կարևոր  ուղերձ՝ որ Ռուբեն Վարդանյանը հիշվում է և աջակցություն ունի աշխարհի տարբեր մարդկանց կողմից։