Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործը

2023 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործելիս Ադրբեջանի իշխանություններն ապօրինի կերպով ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին։ Նրան առաջադրվել է մեղադրանք` այսպես կոչված ահաբեկչության հետ կապված մի շարք հանցագործությունների համար, և նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Մեղադրանքներն ունեն քաղաքական դրդապատճառներ։ Դրանց նպատակը քաղաքական վրեժխնդրությունն է, քանի որ Ռուբեն Վարդանյանը քննադատել է նախագահ Իլհամ Ալիևին և Ադրբեջանի կառավարությանը, ինչպես նաև՝ զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետնախարարի պաշտոնը։

2024 թ․ ապրիլին Ռուբեն Վարդանյանը 20-օրյա հացադուլ էր հայտարարել՝ բողոքելով իր և քրիստոնյա հայ մյուս բանտարկյալների նկատմամբ իրականացվող քաղաքական շոուի՝ դատավարության դեմ։ Ի պատասխան, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության նախնական կալանքի վայրի ղեկավարությունը նրան տեղափոխել էր պատժախուց և ենթարկել տարաբնույթ խոշտանգումների, այդ թվում՝ խցում 24/7 ռեժիմով լույսը չեն անջատել, ստիպել են ժամերով կանգնած մնալ, զրկել են խմելու ջրից, մաքուր հագուստից, լոգանք ընդունելու հնարավորությունից և զուգարանի թղթից, ինչպես նաև՝ պահել են լիակատար մեկուսացման մեջ։

2025 թ․ հունվարից Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանի գործով անցկացրել է 30-ից ավելի փակ լսումներ։ Այս դատավարությունները կոպտորեն խախտել են միջազգային իրավունքը, որի համաձայն խստիվ արգելում է քաղաքացիական անձանց դատել ռազմական դատարաններում։ Բացի այդ, դատաքննությունը նշանավորվել է դատավարական նորմերի կոպիտ խախտումներով, այդ թվում՝ փաստաբանների հետ կոնֆիդենցիալ հանդիպումների համակարգված սահմանափակումներով, պաշտպանության տարրական միջնորդությունների մերժմամբ, ընթացակարգային ուշացումներով և, մեղադրական եզրակացության մեջ թարգմանական սխալներով հանդերձ, դատալեզվաբանական փորձաքննության պես առանցքային պահանջի չկատարմամբ։ Դատարանում ներկայացվել են ավելի քան 100 «տուժողի» վկայություններ, որոնք չեն կարող հաշվի առնվել, քանի որ դրանք ոչ թե վկայություն են, այլ ասեկոսեներ, որոնց հեղինակները նույնիսկ ընդունել են, որ երբեք չեն հանդիպել Ռուբեն Վարդանյանին ու նրան իրենց կամ իրենց հարազատների ենթադրյալ վնասվածքների հետ կապող բառացիորեն ոչ մի ապացույց չունեն։ Բոլորը պարզապես պնդել են, որ Ռուբեն Վարդանյանն է պատասխանատու՝ հիմնվելով (իրենց իսկ խոսքով) կառավարության կողմից իրենց ասվածի վրա։

2025 թ. փետրվարին Ռուբեն Վարդանյանը սկսել էր ևս մեկ հացադուլ՝ այս անգամ իր նկատմամբ բացահայտ «դատական ֆարսի» դեմ՝ վկայակոչելով ընթացակարգային կոպիտ խախտումները և ռազմական գաղտնի դատավարության կեղծ բնույթը։ Չնայած Ռուբեն Վարդանյանի արագ վատթարացող առողջությանը, իրավունքների խախտումները շարունակվել էին. նրա արյան ճնշումը գրանցվել էր վտանգավոր «2-րդ փուլի» սահմաններում, նա կորցրել էր վեց կիլոգրամ և գրեթե ուշաթափվել փակ լսումների ժամանակ, որոնք, չնայած այս հանգամանքներին, չէին հետաձգվել: Նա դադարեցրել էր հացադուլը 23 օր անց՝ աջակիցներին վստահեցնելով, որ տոկուն է ու ընդգծելով հացադուլի միջոցով խորհրդանշական դիմադրությունն անարդարության նկատմամբ։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքն առ այսօր չունի տեղեկություն, թե հոգեբանական ու ֆիզիկական ինչ չափի վնաս է նա կրել այս վերաբերմունքի հետևանքով։ Նա արդեն երկու տարի կալանքի տակ է, որի մեծ մասն անցկացրել է մենախցերում կամ պատժախցերում՝ հոգեբանական մշտական ճնշման տակ։

Rectangle-14
IMG_0490-1

«Մենք ցնցված էինք՝ իմանալով այն սարսափների մասին, որ հայրս ստիպված է եղել դիմանալու։ Սարսափելի է մտածել այն մասին, թե ինչ են անում Ադրբեջանում ոչ այնքան հայտնի բանտարկյալների հետ, որոնք չեն ստացել այն միջազգային աջակցությունը, որն ունի հայրս: Հանուն բոլոր քաղբանտարկյալների՝ լինեն հայեր, ադրբեջանցիներ կամ որևէ այլ ազգության ներկայացուցիչներ, Ադրբեջանում պետք է դադարեցվի բանտարկյալների նկատմամբ նման անմարդկային վերաբերմունքը։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը և օգնել պաշտպանելու հորս կյանքը»:

Դավիթ Վարդանյան
Ռուբեն Վարդանյանի որդին

Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին

Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին

Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՐԱ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՐԱ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գործե՛ք

 Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուս քաղբանտարկյալները զգալի աջակցություն են ստացել ամբողջ աշխարհից։ Դուք նույնպես կարող եք օգնել՝ ստորագրելով մեր խնդրագիրը և նամակներ գրելով ստորև ներկայացված հեշտ կիրառելի ձևանմուշների միջոցով:

ՄԻՆՉԵՎ ՕՐՍ.

01

Ստորագրե՛ք մեր պահանջագիրը

Հազարավոր մարդիկ արդեն հայտնել են իրենց աջակցությունը Ռուբեն Վարդանյանին և մյուս բոլոր ապօրինաբար կալանավորված հայերին Բաքվի բանտերից ազատ արձակելու համար։ Ներգրավվե՛ք այս գործին։ Գործելու կոչ արե՛ք:

02

Ուղարկիր ֆիզիկական նամակ Ռուբենին

1. Սեղմե՛ք «Ներկայացնել Մանրամասները» ստորև կոճակը: Սա կբացի Ձեր փոստային ծրագիրը՝ ցուցումների համար նախապես լրացված հարցումով: Ուղարկեք այս նամակն այնպես, ինչպես կա:

2. «Ազատ արձակե՛ք հայ բանտարկյալներին» թիմը կպատասխանի Ձեզ՝ տրամադրելով անհրաժեշտ բոլոր տեղեկությունները Ռուբենին ֆիզիկական նամակ ուղարկելու համար:

3. Մանրամասներին տեղեկանալուց հետո՝ օգտվեք Ձեր փոստային ծառայությունից նամակն ուղարկելու համար և վճարեք փոստային անհրաժեշտ վճարները:

Ձեր աջակցության խոսքերը մեծ նշանակություն կունենան, և այս ժեստը Ռուբենին կհիշեցնի, որ մարդիկ իր կողքին են:

03

ՈՒՂԱՐԿԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱՄԱԿ ՌՈՒԲԵՆԻՆ

Ձեր աջակցությունը հայտնեք՝ նամակ հղելով Ռուբենին և նրա ընտանիքին: Թեև Ռուբենը չի կարող նամակներ ստանալ բանտում, սակայն կկարողանա տեսնել Ձեր նամակներն ազատ արձակվելուց հետո։ Ուղարկե՛ք Ձեր նամակը lettertoruben@freearmenianprisoners.com հասցեին կամ սեղմեք ստորև նշված հղումը:

Եթե ​​ցանկանում եք նամակ հղել անմիջապես Ռուբենին, քանի դեռ նա գտնվում է ապօրինի կալանքի տակ Բաքվում, ապա խնդրում ենք ծանոթանալ Բաժին 2-ում ներկայացված մանրամասն հրահանգներին:

04

ԳՐԵ՛Ք ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎԻՆ

Ներկայացրե՛ք Ձեր մտահոգությունները Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ օգտագործելով ստորև բերված հղման մեջ առկա նամակի ձևանմուշը և հասցեի մանրամասները:

05

ԳՐԵ՛Ք ԲԱՔՎՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՁԵՐ ԴԵՍՊԱՆԻՆ

Սեղմե՛ք ներքևում՝ ընտրելու Ձեր երկիրը և ստացեք էլեկտրոնային նամակի ձևանմուշ և կոնտակտային տվյալներ՝ հետևելու համար

06

ԳՐԵ՛Ք ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ

Դուք կարող եք ձեր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարին` օգտագործելով ներքևի հղման մեջ նշված նամակի ձևանմուշը և հասցեն:

07

ՆԱՄԱԿ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ

Դուք կարող եք բողոք հղել Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազությանը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ սեղմելով ստորև նշված հղումը, Դուք կուղղորդվեք Գլխավոր դատախազության կայքէջ, որտեղ անհրաժեշտ կլինի ներկայացնել անձնագրային տվյալներ՝ Ձեր բողոքին ընթացքտալու համար։ Եթե Դուք նախընտրում եք չտրամադրել այս տեղեկությունը պետական կառույցին, ապա խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ստորև նշված կոճակը սեղմելուց։

ԳՐԵԼ ՀԻՄԱ

Բողոքը ներկայացնելուց հետո՝ սեղմեք ստորև նշված կոճակը։ Սա կօգնի մեզ հետևելու ուղարկված նամակների քանակին։

08

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՆԱՄԱԿ

Դուք կարող եք ֆիզիկական նամակ ուղարկել կամ Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատարին (հասցե՝ AZ 1000, Ադրբեջան, Բաքու, Ուզեյիր Հաջիբեյլի 80, դարպաս N.2), կամ Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազություն (AZ 1001, Ադրբեջան, Բաքու, Նիգար Ռաֆիբեյլի 7): Ֆիզիկական նամակ ուղարկելու համար խնդրում ենք օգտվել Ձեր երկրի փոստային ծառայություններից և վճարել պահանջվող վճարները:

Նամակն ուղարկելուց հետո խնդրում ենք սեղմել ստորև նշված հաստատման կոճակը: Սա օգնում է մեզ հաշվարկել ուղարկված նամակների քանակը: