Համառոտ ակնարկ
Քաղաքական բանտարկյալ Ռուբեն Վարդանյանը, որը 2023 թվականի սեպտեմբերից ապօրինաբարպահվում է Ադրբեջանում, ներկայում անցնում է քաղաքական ցուցադրական դատավարությանմիջով, որը լի է դատական գործընթացի աղաղակող չարաշահումների լայն շրջանակով։ Այս էջում կներկայացնենք նրա գործի վերաբերյալ վերջին նորությունները:
Հիմնական մանրամասները
- Դատարան՝ Բաքվի ռազմական դատարան
- Հասցե՝ Bakı şəhəri, Suraxanı rayonu, Hövsan qəsəbəsi, Zığ şossesi, 8-ci km “10 L” (Բաքու, Սուրախանի թաղամաս, Գովսան բնակավայր, Զըխի փողոց, 8-րդ կմ, շենք 10 Լ)
- Մեղադրանքներ՝ 42 մեղադրանք, այդ թվում՝ ցմահ ազատազրկում սահմանող հոդվածներ
Ժամանակացույց
Հունվարի 17, 2025 թ․
- Ռուբենի գործով առաջին նիստը տեղի է ունեցել Բաքվի ռազմական դատարանում։ Նախևառաջ, միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական է նրան դատել ռազմական դատարանում, քանի որ նա քաղաքացիական անձ է, որը երբեք չի եղել զինված ուժերի հրամանատար կամ ծառայել բանակում: Դատավարությունն այնպես է կազմակերպվել, որ թվա, թե այն բաց է հանրության համար, սակայն միջազգային մամուլին, օտարերկրյա դեսպանատներին և քաղաքացիական հասարակության դիտորդներին արգելվել է ներկա գտնվել դատավարության ընթացքին: Այնուհանդերձ, ադրբեջանական պետական լրատվամիջոցները նկարահանել և հրապարակել են դատավարությունից տեսագրություններ՝ դրանցլեգիտիմ երանգ հաղորդելու համար:
- Դատական նիստը հետաձգելու միջնորդությունը բավարարվել է։ Սա, սակայն, չի էլ կարող շտկել գործընթացի բազմաթիվ և ընթացողչարաշահումները, որոնք շարունակվում են, ներառյալ այն, որ մեղադրական եզրակացության և այսպես կոչված ապացույցների մեծ մասը դասակարգվել են որպես պետական գաղտնիք, նյութերը, որոնք հասանելի են դարձել,ադրբեջաներեն են (քրեական գործով մեղադրյալներն իրավունք ունեն բոլոր նյութերի հասանելության՝ իրենց հասկանալի լեզվով), Ռուբենին արգելվել է իր ընտրած փաստաբանի հետ ուղիղ շփումից (նրա միջազգային փաստաբանին թույլ չեն տվել Ադրբեջան այցելել), նրան չեն տրամադրել իր դեմ վկաների ենթադրյալ ցուցմունքների վերաբերյալ որևէ մանրամասներ։ Ռուբենի և նրա պաշտպանի համար անհնարին է պաշտպանության նախապատրաստվել՝ առանց բոլոր ենթադրյալ ապացույցների անգլերեն կամ ռուսերեն և վկաների մասին տեղեկությունների լիարժեք հասանելիության, էլ չասած՝ պատրաստելու և ներկայացնելու թե՛ փաստաթղթային, թե՛ ցուցմունքային ապացույցներ Ռուբենի պաշտպանության համար:
- Ռուբենի գործը մյուսների գործերի հետ միավորելումիջնորդությունը մերժվել է։ Մերժման պատճառները չեն հիմնավորվել, չնայած նրան, որ հայ քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքները շատ նույնական են։
- Դատարանը հանձնարարել է քրեակատարողական ծառայությանը Ռուբենին տրամադրել պլանշետ, որը կպարունակի մեղադրական եզրակացությունը ռուսերենով, ինչպես նաև տրամադրել թարգմանիչ՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Բայց եթե նույնիսկնրան ամբողջությամբ հասանելի լինենմեղադրական եզրակացությունը և ենթադրյալ ապացույցները՝ այդ ամենը շատ հեռու է բավարար լինելուց, քանի որ բավականաչափ ժամանակ և հնարավորություններ չկան՝ լիարժեք պաշտպանության նախապատրաստվելու, ներառյալ փաստաթղթային և ցուցմունքային ապացույցները հերքելու համար:
- Հաջորդ դատական նիստը նշանակված է 2025 թվականի հունվարի 27-ին: Ինչպես նախորդ նիստի դեպքում՝ այն պաշտոնապես «բաց» կլինի հանրության համար։ Այնուամենայնիվ, մենք կանխատեսում ենք, որ միջազգային մամուլը, օտարերկրյա դեսպանատները և քաղաքացիական հասարակության դիտորդներին կրկին հնարավորություն չեն ունենա դատավարությանը ներկա լինելու։
Հունվարի 27, 2025 թ․
- Բաքվի ռազմական դատարանում անցկացված երկրորդ դատավարությանը զգալի թվով մարդ է եղել, սակայն այն փակ է եղել հանրության համար։ Դատարանի մուտքի մոտ իրականացված անվտանգության միջոցառումները նկատելիորեն ավելի խիստ են եղել, քան առաջին դատական նիստի օրը։ Դիտորդներին թույլատրվել է մուտքը՝ միայն կառավարության կողմից հաստատված ցուցակի համաձայն: Չկա որևէ ապացույց, որ դատավարությանը թույլատրվել է ներկա լինել անկախ հասարակական կազմակերպություններին կամ լրագրողներին կամ այդ երկրում հավատարմագրված դիվանագետների:
- Մինչև նիստի մեկնարկը՝ Ռուբեն Վարդանյանը խնդրել է կոնֆիդենցիալ հանդիպում ունենալ իրպաշտպանի հետ, ինչը բավարարվել է դատարանի քարտուղարին ծանուցելուց հետո։ Դա հնարավորություն է տվել Վարդանյանին և նրա փաստաբանին հակիրճ կերպով քննարկել իրենց ռազմավարությունը։
- Անցյալ շաբաթ մի քանի միջնորդություններ են ներկայացվել, այդ թվում՝ դատավարությունը հետաձգելու, լիազորագրի հաստատման խնդրանքով, որը Վարդանյանին հնարավորություն կտա քաղաքացիական հայցեր ներկայացնելու, այդթվում՝ «Բակինսկի Ռաբոչի» թերթի դեմ՝ զրպարտիչ տեղեկություններ հրապարակելու համար։ Եղել են նաև այլ ընդհանուր միջնորդություններ: Բոլոր միջնորդությունները մերժվել են առանց բացատրության։ Լիազորագրի վերաբերյալ դատարանը հայտարարել է, որ այն «իր իրավասությունից դուրս է»։ Ի հավելումն այս ամենին՝դատախազը մեղադրել է Վարդանյանին և նրապաշտպանին՝ իրավունքները չարաշահելու համար՝ պատճառաբանելով, որ այս հիմքով պետք է մերժելնրանց միջնորդությունները։
- Նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել ծավալուն ելույթով` ներկայացնելով իրտեսակետը դատավարության բնույթի վերաբերյալ և մատնանշելով դատավարական խախտումները, որոնք տեղի են ունեցել ինչպես նախաքննության, այնպես էլ ընթացիկ դատավարության ընթացքում: Այս խախտումները ներառում են՝
1. Գործի 422 հատոր նյութերին ծանոթանալու համարտրամադրվել է ընդամենը 23 օր։
2. Չեն տրամադրվել հիմնական փաստաթղթերի թարգմանությունները։
3. Տեսաապացույցներին ծանոթանալու համար չենեղել համապատասխան պայմաններ:
4. Փաստաբանի հետ փաստաթղթերի փոխանակման սահմանափակումներ են եղել, որոնք էապեսխոչընդոտել են իր պաշտպանությունը։
5. Ինտերնետը հասանելի չի եղել, որն էլ ավելի էսահմանափակել Ռուբեն Վարդանյանի պաշտպանությունը արդյունավետորեն նախապատրաստելու հնարավորությունը։ - Ռուբեն Վարդանյանը ևս մեկ անգամ առաջարկել է հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանցհիշատակին, ովքեր զոհաբերել են իրենց կյանքը՝ անկախ ազգային պատկան ելությունից, և հայտարարել է, որ ինքը պաշտպանում է ճշմարտությունը՝ հանուն նրանց հիշատակի։
- Ռուբեն Վարդանյանը նշել է, որ մեկուսարանը տևական ժամանակ իրեն հնարավորություն չի տվել հանդիպելու նոտարի հետ՝ դրանով իսկ խոչընդոտելով «Բակինսկի Ռաբոչիի» դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը։ Նա վկայակոչել է Ադրբեջանի նախագահի ելույթը Շուշիի համաժողովում՝ կեղծ լուրերի դեմ պայքարի մասին, և պնդել է իր իրավունքը՝ պաշտպանելու իր պատիվն ու արժանապատվությունը կեղծ մեղադրանքներից:
- Ռուբեն Վարդանյանի տեղացի փաստաբանը նախատեսում է պաշտոնական հայց ներկայացնել դատախազություն և դատարան՝ պարզաբանման համար, թե ինչու են մեղադրական եզրակացությունը և հրապարակված ապացույցները որակվել որպես պետական գաղտնիք, և պահանջելու դրանք հրապարակային դարձնել թե հանրության, թե Ռուբեն Վարդանյանի ընտանիքի, և թե նրա միջազգային փաստաբանի համար:
- Ռուբեն Վարդանյանը պաշտոնապես հրաժարվել է պետության կողմից նշանակված փաստաբանի ծառայություններից, որին ներկայացրել էր դատախազը նախորդ նիստի ժամանակ։ Վարդանյանը պարզաբանել էր, որ այս փաստաբանը իրեն ոչ մի իրավական օգնություն չի ցուցաբերել և երբևէ չի այցելել մեկուսարան։ Սակայն մեղադրող կողմն առարկել է՝ պնդելով, որ պետության կողմից նշանակված փաստաբանը պետք է մնա։
- Հաջորդ դատական նիստը նշանակված է 2025 թվականի փետրվարի 6-ին, Բաքվի ժամանակով՝ առավոտյան ժամը 10-ին։
Փետրվարի 6, 2025
- Բաքվի ռազմական դատարանում անցկացված երրորդ դատական լսումների ժամանակ հիմնականում հրապարկվել են Ռուբեն Վարդանյանի դեմ մեղադրանքները:
- Դատախազն սկսել է ընթերցել 1988 թվականից սկսվող մեղադրանքները, որոնք ոչ մի առնչություն չունեն Վարդանյանի գործունեության հետ, քանի որ նա այդ ժամանակ ուսանել է Մոսկվայի պետական համալսարանում:
- Վարդանյանի պաշտպանի կողմից ներկայացված բոլոր հետևյալ միջնորդությունները մերժվել են՝
– Մեղադրողի կողմից օգտագործվող բոլոր գրավոր փաստաթղթերի և նյութերի պատճենների տրամադրում
– Գրավոր փաստաթղթերի և նյութերի՝ ռուսերենով կամ անգլերենով տրամադրում, քանի որ նա չի հասկանում ադրբեջաներեն
– Անհրաժեշտության դեպքում որպես «ապացույց» կցված տեսանյութերի հասանելիություն՝ թարգմանության հետ միաժամանակ
– Ինտերնետ կապի ապահովում՝ պաշտպանության համար անհրաժեշտ նյութերին հասանելիություն ունենալու համար: - Մինչև հիմա Ռուբեն Վարդանյանի համար բանավոր թարգմանել են մեղադրական եզրակացության և «ապացույցների» հազարավոր էջերի, որոնք պետք է օգտագործվեն նրա դեմ, հինգ տոկոսից էլ քիչ մասը։ Իսկ նրա տեղի փաստաբանը կարողացել է ուսումնասիրել նյութերի միայն 20 տոկոսը:
- Ի հավելումն, Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարանի կողմից նշանակված թարգմանչին բացարկ հայտնելու մասին, այն բանից հետո, երբ նրա թարգմանած փաստաթղթերում հայտնաբերվել է լուրջ անհամապատասխանություններ, օրինակ՝
– նախնական լսումների թարգմանված որոշման մեջ եղել են հղումներ Բելառուսի օրենսդրությանը, ինչը բացարձակապես որևէ կապ չունի գործի հետ։
– Դատարանը պարզաբանել է, որ այդ թարգմանությունը կատարվել է այլ թարգմանչի կողմից, այլ ոչ թե ներկա պահին դատական գործընթացը թարգմանողի կողմից։ Չնայած միջնորդությունը մերժվել է, սակայն դատարանը կարգադրել է ապահովել ճշգրիտ և հստակ թարգմանությամբ։ - Ռուբեն Վարդանյանի փաստաբանը նաև միջնորդություն է ներկայացրել՝ դատական կոլեգիային բացարկ հայտնելու մասին։ Դատական կոլեգիան հայտարարել է, որ այս միջնորդությունը քննության կառնվի միայն այն ժամանակ, երբ պետական մեղադրողը կավարտի մեղադրանքների հրապարակումը։
- «Մեղադրանքների» հրապարակումը կշարունակվի փետրվարի 10-ի և փետրվարի 13-ի նիստերին։
Փետրվարի 10, 2025 թ.
Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցած չորրորդ դատական լսումների ժամանակ ևս հիմնականում հրապարակվել են Ռուբեն Վարդանյանի դեմ մեղադրանքները: Պետական մեղադրողը վերսկսել է ընթերցել ծավալուն «մեղադրական եզրակացությունը», որը մի քանի հատոր է կազմում և ընդգրկում է իրադարձություններ, որոնք կապ չունեն Ռուբեն Վարդանյանի գործունեության հետ:
Մի քանի կարևոր դրվագ լսումներից
- Ռուբեն Վարդանյանի փաստաբանը խնդրել է կոնֆիդենցիալ հանդիպում իր պաշտպանյալի հետ: Դատարանը բավարարել է խնդրանքը՝ հնարավորություն տալով նրանց առանձին խորհրդակցություն ունենալ:
- Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել դատական կոլեգիային բացարկ հայտնելու մասին՝ հիմնավորելով իր խնդրանքը հետևյալ փաստերով․
– Իրավունքների խախտում. դատական կոլեգիան անտեսել է դատավարական իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել նախաքննական փուլում։
– Միջազգային իրավական նորմերի անտեսում․ դատարանն անտեսել էմիջազգային կիրառելի չափորոշիչները, որոնք կարող էին ապահովել դատավարության արդարությունը:
– Թարգմանական սխալներ. տրամադրված նյութերը պարունակել են թարգմանական լուրջ սխալներ ու աղավաղումներ, ինչը նաև հենց դատարանն է ընդունել:
– Դատական անհամապատասխանություններ. նախնական լսումների ժամանակ դատարանը միայն մեկ միջնորդություն է բավարարել (հետաձգման վերաբերյալ),մինչդեռ մնացած բոլոր միջնորդությունները մերժվել են և դուրս են մնացել դատարանի որոշումից: - Վարդանյանի փաստաբանը վերահաստատել է դատական կոլեգիայի բացարկի միջնորդությունը՝ հղում անելով իրավական նորմերին, ինչպես նաև անձամբ հաստատելով դատավարական խախտումները, որոնց ականատեսն է եղել որպես նախաքննական գործընթացի մասնակից:
- Դատարանը, սակայն, այս միջնորդությունը թողել է առանց քննարկման։
Փետրվարի 13, 2025 թ.
Բաքվի ռազմական դատարանումտեղի ունեցած հինգերորդ լսումների ժամանակ ևս հիմնականում հրապարակվել են Ռուբեն Վարդանյանի դեմ «մեղադրանքները»:
Նիստի կարևոր դրվագներն էին՝
- Ռուբեն Վարդանյանի տեղացի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով նրա հետ կոնֆիդենցիալ հանդիպում ունենալ (Վարդանյանի խնդրանքով՝ յուրաքանչյուր փաստաբանի հետ հինգ րոպե): Դատարանը բավարարել է այս միջնորդությունը։
- Նիստի վերսկսումից հետո Ռուբեն Վարդանյանը պաշտոնապես դիմում է ներկայացրել՝ հրաժարվելու պետության կողմից նշանակված փաստաբանի ծառայություններից՝ հղում անելով նրա նշանակման անօրինականությանը։ Մեղադրող կողմը ճանաչել է Վարդանյանի իրավունքը՝ հրաժարվելու փաստաբանից, սակայն փոխարենն առաջարկել է պետության կողմից այլ փաստաբան նշանակել։ Վարդանյանը մերժել է այս առաջարկը։ Դատարանը ընդունել է Ռուբեն Վարդանյանի մերժումը և բավարարել է միջնորդությունը։Հիշեցնենք, որ հունվարին կայացած նախնական նիստում մեղադրողն առաջարկել էր Ռուբեն Վարդանյանի համար լրացուցիչ հանրային պաշտպան նշանակել՝ նման բարդ գործով մեղադրյալի իրավունքները պաշտպանելու պատրվակով։ Դատախազի առաջարկը դատարանը պաշտպանել էր։ Այս նշանակումն ակնհայտորեն ոչ լեգիտիմ է եղել, քանի որ այն խախտել է Վարդանյանի՝ սեփական պաշտպանությունն ընտրելու հիմնարար իրավունքը։
- Պաշտպանական կողմը դատարանին դիմել է հետևյալ առանցքային հարցերով.
– Ներկայացվել է նախնական նիստի որոշման նոր թարգմանված տարբերակը: Այնուհանդերձ, դրանում ևս լուրջ անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Փաստաթղթում անդրադարձ է եղել միայն մեկ միջնորդությանը (հետաձգման խնդրանքին), մինչդեռ մնացած բոլոր միջնորդություններն անտեսված են եղել։
– Չնայած բազմաթիվ դիմումների ներկայացմանը՝ պաշտպանական կողմը դեռևս չի ստացել հասանելիություն դատական արձանագրություններին:
– Մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանությունը վավերացված չի եղել լիազորված պաշտոնատար անձի կողմից: Պաշտպանությունը պահանջել է թարգմանության պաշտոնապես վավերացված տարբերակը։
Դատավորը պատասխանել է՝ քանի որ մեղադրական եզրակացության ընթերցումը դեռևս շարունակվում է, այդ հարցերին կանդրադառնան միայն դրանց ամբողջական հրապարակումից հետո։
Փետրվարի 17, 2025 թ.
Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցած վեցերորդ լսումների ժամանակ շարունակվել և ավարտվել է Ռուբեն Վարդանյանի դեմ առաջադրված մեղադրանքների հրապարակումը։ Նիստը կրկին անցկացվել է գաղտնի և դռնփակ։
Դատավարության կարևորագույն դրվագները.
- Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատական կոլեգիայի բացարկի մասին՝ դատավարական մտահոգություններից ելնելով։ Ի պատասխան՝ մեղադրող կողմը պնդել է, որ միջնորդությունն ապացուցողական հիմքեր չունի։ Դատարանը միջնորդությունը թողել է առանց քննարկման՝ ապացույցների անբավարար լինելու պատճառաբանությամբ։
- Դատարանի հարցերը պաշտպանական կողմին.
- Ինչու՞ պահանջել կոնֆիդենցիալ հանդիպումներ նիստերի ժամանակ, ոչ թե նախապես
- Պաշտպանության պատասխանը՝ Բանտի աշխատակիցները մերժում են փաստաբանի մուտքը լսումներից առաջ՝ առանց դատարանի ուղիղ թույլտվության:
- Ինչու՞ է մերժվել դատական արձանագրություններին ծանոթանալու հնարավորությունը
- Պաշտպանության պատասխանը` Առաջարկը եղել է նիստից ընդամենը 10 րոպե առաջ, ինչն անընդունելի է։
- Ինչու՞ պահանջել կոնֆիդենցիալ հանդիպումներ նիստերի ժամանակ, ոչ թե նախապես
- Դատարանն առաջարկել է շարունակել մեղադրանքի հրապարակումը։ Մեղադրող կողմն ավարտել է մեղադրական եզրակացության ընթերցումը։ Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատարանը ընթերցել է բոլոր մեղադրանքները և յուրաքանչյուր հոդվածի համար նախատեսված հնարավոր պատիժները։
- Այնուհետև դատարանը Վարդանյանին հարցրել է՝ արդյոք նա իրեն մեղավոր համարո՞ւմ է։ Առաջարկվել են երեք հնարավոր պատասխաններ.
- Այո՛, ես ինձ մեղավոր եմ համարում։
- Ես ինձ մասամբ եմ մեղավոր համարում։
- Ես ինձ մեղավոր չեմ համարում։
Մինչև պատասխանելը՝ Ռուբեն Վարդանյանը խնդրել է փաստաբանի հետ կոնֆիդենցիալ առանձնազրույց ունենալ։
- Այնուհետև նա հանդես է եկել ծավալուն ելույթով,որում, մասնավորապես, նշել է, որ՝
- Ոչ մի հանցանք չի գործել։
- Ընդգծել է իրական դատական գործընթացի անհրաժեշտության մասին, այլ ոչ թե այնպիսի դատական գործընթացի, որը լի է դատավարական աղաղակող խախտումներով:
- Ընդգծել է, որ չի ստացել ստորագրված մեղադրական եզրակացությունը ոչ դատախազից, ոչ քննիչից, ոչ էլ թարգմանչից։
- Շեշտել է, որ իրեն հասանելի չեն գործի նյութերնու պատշաճ թարգմանությունը:
- Հայտարարել է, որ չի կարող պատասխանել դատարանի հարցին՝ իր գործում առկա դատավարական լուրջ խախտումների, ինչպես նաև մեղադրական եզրակացության էությունը հասկանալու անկարողության պատճառով, քանի որ ինքը հնարավորություն չի ունեցել պատշաճ կերպով ծանոթանալու դրան:
- Դատական հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 25-ին:
Փետրվարի 25, 2025 թ.
Այսօրվա նիստի ժամանակ, մեկշաբաթյա հացադուլից հետո, Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակն էականորեն վատթարացել է։ Նրա արյան ճնշումը եղել է 140/110, ինչը համարվում է վտանգավոր ցուցանիշ և պահանջում է բժշկական օգնություն։ Նրա տեղացի փաստաբանը և՛ դատարանին, և՛ բժշկին հայտնել է, որ Ռուբենն ի վիճակի չէ դատավարությանը մասնակցել և կարող է ընկնել դատարանի դահլիճում։ Չնայած դրան, նիստը չի հետաձգվել, և դատավարությունը շարունակվել է։ Ընդհանուր առմամբ, դատավարությունը հետաձգելու ընդհանուր հինգ միջնորդություն է եղել, որոնք բոլորն էլ մերժվել են։
Պաշտպանի միջնորդություններից և ոչ մեկը չի բավարարվել, և Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքների շարունակական խախտումները մնացել են անարձագանք։
Միակ առաջընթացն այն է եղել, որ Ռուբեն Վարդանյանին վերջապես տրամադրվել է մեղադրական եզրակացությունը՝ վավերացված թարգմանությամբ, սակայն այն մնում է որպես պետական գաղտնիք և չի կարող փոխանցվել նրա ընտանիքին կամ արտասահմանում գտնվող միջազգային փաստաբանին։
Այս դատական լսումներից հետո Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը հայտարարություն է տարածել, որում մանրամասնորեն ներկայացրել է ծայրահեղ իրավիճակը: Հայտարարության ամբողջական տեքստը կարող եք կարդալ այստեղ՝ https://freearmenianprisoners.com/armenian-christian-political-prisoner-ruben-vardanyan-faces-urgent-health-threats-in-azerbaijan/։
Դատական հաջորդ նիստը նշանակված է մարտի 4-ին՝ Բաքվի ժամանակով ժամը 10:00-ին:
Մարտի 4, 2025 թ.
Դատավարության ութերորդ նիստն անցկացվել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի երկրորդ շաբաթվա ֆոնին։ Դատական նիստում քննարկվել են պաշտպանական կողմի ներկայացրած դատավարական միջնորդությունները։
Նիստի կարևորագույն դրվագները.
- Պաշտպանական կողմը չորս միջնորդություն է ներկայացրել
– Տրամադրել առաջադրված մեղադրանքի որոշման թարգմանությունը
– Հասանելություն տրամադրել գործի տեսագրություններին
– Տրամադրել ծանուցում՝ իրավունքների և պարտականությունների մասին
– Հասանելիություն տրամադրել դատական նիստերի արձանագրություններին:
Այս միջնորդություններից դատարանը բավարարել է առաջինը և չորրորդը։ - Դատավորը հայտարարել է, որ փաստաթղթերին կծանոթանան մարտի 5-ին։ Սակայն նիստից հետո դատարանի աշխատակիցը պաշտպանական կողմին հայտնել է, որ այն հետաձգվել է մինչև մարտի 8-ը։
- Միջնորդությունների քննարկումից հետո մեղադրող կողմը շարունակել է հարցաքննությունը առաջադրված մեղադրանքների շուրջ։
Պաշտպանական կողմը ձեռնպահ է մնացել պատասխանելուց։ Ռուբենին նաև այցելել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը, որին Ռուբենը հայտնել է իր բոլոր մտահոգությունները։
Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 11-ին։
Մարտի 11, 2025 թ.
- Բաքվի ռազմական դատարանում 2025 թվականի մարտի 11-ին տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի գործով 9-րդ նիստը։ Դատական նիստը շարունակվել է նույն օրինաչափությամբ՝ դատական գործընթացի համակարգային խախտումներով, անհիմն մեղադրանքներով և արժանահավատ որևէ ապացույցի բացակայությամբ։
- Նիստի սկզբում պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով
– Ռուբենին տրամադրել մուտքի հնարավորություն՝ հիմնական իրավական ռեսուրսներին, այդ թվում՝ Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգիրքը, Ադրբեջանի քրեական օրենսգիրքը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները:
– Մեղադրող կողմն առարկել է՝ պնդելով, թե Քրեական դատավարության օրենսգիրքը նման իրավունքներ չի շնորհում մեղադրյալին։ Դատարանը մերժել է միջնորդությունը։
– Պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել դատական կազմին՝ բացարկ հայտնելու մասին՝ հղում անելով իր պաշտպանյալի իրավունքների բազմաթիվ խախտումներին։
– Դատարանը միջնորդությունը չի քննարկել: - Այնուհետև մեղադրող կողմը լրացուցիչ, այսպես կոչված, վկաներ է ներկայացրել, որոնցից և ոչ մեկին Ռուբենը չի ճանաչել: Այս անձինք ներկայացրել են շինծու պնդումներ, որոնք չեն հաստատվել որևէ փաստաթղթային կամ իրեղեն ապացույցներով: Դատական կոլեգիան նրանց ուղղակիորեն թույլատրել է ընդհանրացված մեղադրանքներ ներկայացնել։ Օրինակ՝ վկաներից մեկը պնդել է, թե ինքը լսել է՝ ինչպես է Ռուբենը երիտասարդներ հավաքագրում՝ իբրև վարձկաններ, սակայն այս մեղադրանքի վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չի ներկայացրել:
- Մեկ այլ «տուժող» վկա պնդել է, թե ինքը վիրավորվել է ականի պայթյունի հետևանքով։ Մեկ այլ «տուժող» վկա էլ՝ ադրբեջանցի զինվորական, պնդել է, թե վիրավորվել է Քելբաջարում՝ իր զինվորական ծառայության ժամանակ։ Բայց այս վկաներից և ոչ մեկը Ռուբենին չի հանդիպել, Ռուբենին չի տեսել կամ որևէ առնչություն չի ունեցել Ռուբենի հետ։ Նրանցից և ոչ մեկը որևէ ապացույց չի ունեցել, որը կկապեր Ռուբենին այս մեղադրանքներից որևէ մեկի հետ, բացի այն պնդումներից, թե Ռուբենը պատասխանատու է:
- Պաշտպանը նախընտրել է չհարցաքննել վկաներին, քանի որ դատարանը հետևողականորեն ձախողել է կողմերի հավասարության սկզբունքի պահպանումը՝ անհնարին դարձնելով արդար մասնակցությունը գործընթացին: Մասնավորապես, պաշտպանական կողմին նախապես չի ծանուցվել վկաների կենսագրական մանրամասների կամ նրանց կողմից սպասվող պնդումների մասին, ինչը անհնարին է դարձրել նրանց պնդումները վիճարկելու նախապատրաստումը:
- Հաշվի առնելով այն, որ դատարանը չի կիրառել ապացույցների ընդունման համար հիմնական պահանջներից որևէ մեկը, որոնք նախատեսված են Ադրբեջանի օրենսդրությամբ, այդ թվում՝ ապացույցների հստակության, ճշգրտության, համապատասխանության և բավարարության ստուգումը, դատական կոլեգիան շարունակել է ցուցաբերել իր խոր կողմնակալությունը Ռուբենի նկատմամբ՝ որպես մեղադրյալի։
- Այդպիսով, պաշտպանը ևս մեկ անգամ վերահաստատել է իր չմասնակցությունը դատական գործընթացին։
- Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 18-ին։
Մարտի 18, 2025 թ.
Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցած 10-րդ դատական նիստը հիմնականում ուղղված էր ենթադրյալ տուժողների հարցաքննությանը։ Նիստը այս անգամ ևս դռնփակ էր։
Դատական լսումների կարևորագույն դրվագները.
- Նիստի սկզբում պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով տրամադրել հասանելիություն բոլոր լսումների արձանագրություններին և նախորդ նիստերի ձայնագրություններին: Դատական կոլեգիան բավարարել է այս միջնորդությունը։ Այսուհանդերձ, կարևոր է ընդգծել, որ մեծ հակասություններ են եղել լսումների ժամանակ տեղի ունեցածի և հրապարակված մասնակի արձանագրությունների միջև, և որ պաշտպանն ամիսներ շարունակ բազմիցս խնդրել է տրամադրել այդ տեղեկությունը: Այսպիսով, այս միջնորդությունը պարզապես բավարարելն ինքնին ընդամենն առաջին քայլն էր և չի նշանակում, որ կառավարությունը կատարել է իր իրավական պարտավորությունները՝ տրամադրելու ամբողջական և ճշգրիտ պատճեններ ու ձայնագրություններ։
- Միջնորդությունը բավարարվելուց հետո հարցաքննության են կանչվել ենթադրյալ տուժողները։ Նրանք հայտնել են, որ վիրավորվել են ադրբեջանական զինված ուժերում ծառայելու ընթացքում՝ հայկական ուժերի կողմից նախկինում վերահսկվող տարածքներում հակառակորդի կրակոցների հետևանքով։ Նրանք նշել են, որ Ռուբեն Վարդանյանի մասին գիտեն լրատվամիջոցների հրապարակումներից և սոցիալական ցանցերից։ Այդուհանդերձ, նրանցից և ոչ մեկն անձամբ չի ճանաչել Ռուբենին, երբևէ չի հանդիպել նրան, տեղեկացված չի եղել Ռուբենի՝ Լեռնային Ղարաբաղում ծավալած գործունեության մասին և չի ունեցել որևէ բանավոր կամ փաստաթղթային ապացույց, որը ցույց կտար Ռուբենի կապը հայկական զինված ուժերի հետ, որոնք, ըստ նրանց պնդումների, պատասխանատու են իրենց վնասվածքների համար:
- Ի հավելումն, դատարանը ընթերցել է յուրաքանչյուր տուժողի բժշկական զննության արձանագրությունները, և ենթադրյալ տուժողները պատասխանել են մեղադրող կողմի հարցերին՝ իրենց ծառայության գտնվելու վայրի, հարձակումների և վնասվածքների բնույթի վերաբերյալ: Չնայած նրան, որ ենթադրյալ տուժողները բառացիորեն ոչ մի ապացույց չեն ներկայացրել, որը կկապեր Ռուբենին իրենց վիրավորումների հետ, նրանք բոլորն էլ պահանջել են Ռուբենի նկատմամբ հնարավորինս խիստ պատիժ սահմանել։
Գործով հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 1-ին։
Ապրիլի 1, 2025 թ.
Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով 11-րդ դատական նիստը։ Ինչպես նախորդ նիստերում՝ այս դատական նիստը ևս դռնփակ է եղել։
Նիստի հիմնական զարգացումները՝
- Նիստի սկզբում դատական կոլեգիան տեղեկացրել է, որ մի քանի միջնորդություն էստացել պաշտպանական կողմից: Միաժամանակ հայտարարել է, որ այս միջնորդություններին պաշտոնական պատասխաններ կտրամադրվեն 30 օրվա ընթացքում։ Մինչդեռ, Ադրբեջանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 122.2 հոդվածը սահմանում է, որ միջնորդությունները պետք է քննության առնվեն«առանց ուշացման»: Դատական կոլեգիայի կողմից պաշտպանի ներկայացրած միջնորդությունների քննարկման լրացուցիչ ձգձգումն ավելի է խոչընդոտում Ռուբեն Վարդանյանի՝ արդար դատաքննության իրավունքը։
- Հարցաքննության են հրավիրվել մի խումբենթադրյալ տուժողներ։ Ինչպես նախորդ նիստերում՝ այս անգամ ևս նրանցից և ոչ մեկըերբևէ հանդիպած չի եղել Ռուբեն Վարդանյանին, որևէ անձնական տեղեկություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության մասին, ինչպես նաև չի ունեցել որևէ ապացույց,որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կհաստատեր Ռուբեն Վարդանյանի կապն այդ մեղադրանքների հետ։ Նրանք նշել են, որ Վարդանյանին գիտեն միայն լրատվամիջոցներից և սոցիալական ցանցերից։
- Ենթադրյալ տուժողների ցուցմունքների համաձայն՝ Քելբաջարում և Աղդամում զինվորական ծառայության ժամանակ իրենք վիրավորվել են դիպուկահարի կրակոցից և ռմբակոծությունների հետևանքով։ Նրանք պատասխանել են մեղադրող կողմի հարցերին,որոնք վերաբերել են ծառայության տեղանքին և ստացած վնասվածքների բնույթին: Ներկայացվել են նաև ենթադրյալ տուժողների դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները, սակայն որևէ ապացույց չի ներկայացվել, ըստ որի՝ այդ ենթադրյալ դեպքերի հետ Վարդանյանը որևէ կապ է ունեցել։
- Ռուբեն Վարդանյանի պաշտպանը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ չմասնակցելու մասին, վկայակոչելով Ռուբենի իրավունքների կոպիտ խախտումները։
Հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 8-ին։
Ապրիլի 8, 2025 թ.
Հիմք ընդունելով պաշտպան Աբրահամ Բերմանի ներկայացրած տեղեկությունները:
Բաքվի Ռազմական դատարանում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի դեմ քրեական գործով 12-րդնիստը։ Նախորդ նիստերի պես այս մեկը ևս փակ էր հանրության համար։
Հիմնական զարգացումները.
- Նիստի սկզբում պաշտպան Աբրահամ Բերմանը դատարանին հիշեցրել է հունվարի 17-ի և 27-իդատական նիստերի արձանագրություններին կցված ձայնագրությունների հետ ծանոթանալու վերաբերյալ մարտի 10-ին ներկայացված միջնորդության մասին: Ապրիլի 8-ի դրությամբ ձայնագրությունները տրամադրված չեն եղել։ Դատարանը պատասխանել է, որ նյութերը կտրամադրվեն։
- Հարցաքննության համար կանչվել էր ենթադրյալ տուժողների նոր խումբ։ Նախորդ նիստերին բերվածների պես նրանցից ոչ մեկն անձամբ չէր հանդիպել Ռուբեն Վարդանյանին և չուներ ուղիղ տեղեկություններ նրա գործունեության մասին։ Բոլորը նշել են, որ նրա մասին տեղեկացել են միայն մամուլիև սոցիալական մեդիայի միջոցով։
- Տուժողները վկայություն են տվել տարբեր շրջաններում իրենց ռազմական ծառայության ընթացքում վիրավորվելու մասին։
- Դատարանը ներկայացրել է հարցաքննված անձանց վերաբերյալ դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները։
- Չնայած Ռուբեն Վարդանյանին վերագրվող միջադեպերի հետ նրա կապը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել, տուժածները պահանջել են կիրառել ամենախիստ պատիժը։
- Պաշտպանական կողմը վերահաստատել է գործընթացին չմասնակցելու իր դիրքորոշումը՝ հաշվի առնելով պաշտպանյալի իրավունքների շարունակական խախտումներն ու մրցակցային դատավարության բացակայությունը։
Դատական հաջորդ նիստը նշանակված է 2025 թ. ապրիլի 15-ին։
Նիստին ներկա են եղել տեղական մամուլին երկայացուցիչներ։
Ապրիլի 15, 2025 թ.
Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցած դատական նիստն այս անգամ ևս դռնփակ է եղել։ Նիստին ներկա գտնվելու իրավունք են ունեցել միայն կառավարության կողմից նախապես հաստատված ցուցակով անձինք:
Նիստի սկզբում պաշտպան Աբրահամ Բերմանը դիմել է դատարանին՝ պարզաբանելու տեղական լրատվամիջոցների կողմից ներկայացված խեղաթյուրումը: Նա բացատրել է, որ պաշտպանական կողմը պահանջել էր ոչ թե վերանայելու դատական նիստի ձայնագրությունները, այլ մուտք ունենալու դատական լսումների արձանագրություններին և համապատասխան ձայնագրություններին. նյութեր, որոնք դեռևս ամբողջությամբ չեն տրամադրվել, բացառությամբ՝ հունվարի դատական երկու նիստերի մասնակի արձանագրություններից:
Պաշտպանը զգուշացրել է, որ եթե լրատվամիջոցների կողմից շարունակվի թյուր հաղորդագրությունների տարածումը, ապա դա կարող է հանգեցնել դատական գործընթացի:
Հարցաքննության է հրավիրվել ենթադրյալ տուժողների մի նոր խումբ։ Ինչպես նախորդ նիստերում, այս անգամ ևս ենթադրյալ տուժողները պնդել են, թե տարբեր շրջաններում տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ վնասվածքներ են ստացել՝ իբր հայկական ուժերի գործողությունների արդյունքում։ Այնուամենայնիվ, ենթադրյալ տուժողներից և ոչ մեկը Ռուբեն Վարդանյանի մասին անձնապես ոչինչ չի իմացել կամ չի ունեցել որևէ անմիջական ապացույց, որը կկապեր Վարդանյանին նրանց նկարագրած դեպքերի հետ:
Դատարանն ընթերցել է յուրաքանչյուր ենթադրյալ տուժողի դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները, իսկ դատախազը հարցաքննել է նրանց ծառայության գտնվելու վայրի, հարձակումների և վնասվածքների բնույթի մասին, սակայն չի կարողացել կապել այդ փաստերը Ռուբեն Վարդանյանի հետ: Այս անգամ ևս, թեև վկաների ցուցմունքներն ասեկոսեներ էին, այնուհանդերձ, դատական կոլեգիան դրանք անընդունելի չի համարել և չի բացառել արձանագրությունից: Դատական կոլեգիան չի կիրառել ապացույցների ընդունման համար Ադրբեջանի օրենսդրությամբ նախատեսված ամենահիմնական պահանջներից որևէ մեկը:
Ռուբեն Վարդանյանի պաշտպանը վերահաստատել է իր դիրքորոշումը հարցաքննությանը չմասնակցելու մասին՝ վկայակոչելով Ռուբենի իրավունքների կոպտագույն խախտումները և մրցակցային վարույթի սկզբունքները չպահպանելը։ Փաստաբանն ընդգծել է, որ մասնակցությունից հրաժարվելը չպետք է սխալ կերպով մեկնաբանվի, այն է՝ որպես իրավական փաստարկների բացակայություն, այլ որպես բողոք՝ դատավարության գործընթացի անօրինականության դեմ:
Հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 22-ին։
Ապրիլի 22, 2025 թ.
Ռուբեն Վարդանյանի պաշտպան Աբրահամ Բերմանի տրամադրած տեղեկությունների հիման վրա։
Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով 14-րդ դատական նիստը։ Ինչպես նախորդ նիստերում՝ այս անգամ ևս դատական լսումները դռնփակ են եղել։ Նիստին ներկա գտնվելու իրավունք են ունեցել միայն կառավարության կողմից նախապես հաստատված ցուցակով անձինք:
Նիստի հիմնական զարգացումները՝
- Նիստի սկզբում պաշտպան Աբրահամ Բերմանը դիմել է դատարանին՝ կրկնելով նախկին պահանջը, այն է՝ հասանելիություն ստանալ դատական լսումների արձանագրություններին և համապատասխան ձայնագրություններին: Թեև հունվարի 17-ի և 27-ի լսումների նյութերի որոշ մասը վերջնականապես հասանելի են դարձել ապրիլի 21-ին, սակայն արձանագրությունների և դատական նիստերի ձայնագրությունների միջև անհամապատասխանություններ են հայտնաբերվել: Պաշտպանական կողմը պահանջել է, որ իր պաշտոնական մեկնաբանությունները ներառվեն արձանագրության մեջ և պահանջել է դատարանից կայացնել վճիռ՝ վերացնելու այդ անհամապատասխանությունները: Դատարանը հետաձգել է միջնորդության քննությունը՝ դա պատճառաբանելով ենթադրյալ տուժողների հաշմանդամությամբ և նրանց նորից կանչելու դժվարությամբ․ այն տուժողների, որոնց վկայություն տալը նախատեսված էր այդ օրը։
- Հարցաքննության է հրավիրվել ենթադրյալ տուժողների մի նոր խումբ։ Ինչպես նախորդ նիստերում, այս անգամ ևս ենթադրյալ տուժողներից և ոչ մեկը Ռուբեն Վարդանյանին անձամբ չի ճանաչել, որևէ կապ չի ունեցել նրա հետ կամ չի ներկայացրել որևէ ապացույց, որը կհաստատեր Ռուբեն Վարդանյանի կապն իրենց վնասվածքների հետ։ Նրանք միայն պնդել են, որ Ռուբեն Վարդանյանն է պատասխանատուն։
- Վկայությունների մեծ մասը վերաբերել է նախկինում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ռազմական գործողությունների ընթացքում ականների պայթյուններին կամ վիրավորումներին:
- Դատարան են ներկայացվել նաև յուրաքանչյուր ենթադրյալ տուժողի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։
Հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 29-ին։
Ապրիլի 29, 2025 թ.
Հիմնված է Ռուբեն Վարդանյանի տեղական պաշտպան Աբրահամ Բերմանի տրամադրած տեղեկատվության վրա։
Բաքվի Ռազմական դատարանում տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի դեմ քրեական գործի հերթական՝ 15-րդ դատական նիստը։ Նախորդ բոլոր նիստերի պես այս մեկը ևս անցել է դռնփակ։ Միայն ադրբեջանական կառավարության կողմից նախապես հաստատված անձինք են կարողացել ներկա լինել։
Հիմնական զարգացումները.
Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարանին՝ ընդգծելով իր հիմնարար իրավունքների շարունակական խախտումները։ Նա նշել է, որ դատարանը մերժել է պաշտպանության ներկայացրած մոտ 20 միջնորդությունները, չի տրամադրել բոլոր նիստերի արձանագրությունները (բացառությամբ հունվարի 17-ի և 27-ի), ինչպես նաև չի արձագանքել հունվարի 17-ի և 27-ի արձանագրություններում առկա անճշտությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական հայտարարությանը։
Պաշտպան Աբրահամ Բերմանը ներկայացրել է դատական կազմը բացարկելու միջնորդություն՝ հիմնվելով հետևյալ փաստարկների վրա.
- Անտեսված հարցումներ. Պաշտպանության կողմը մարտի 19-ին դատարանին ներկայացրել է երկու հարցում, որոնք մնացել են անպատասխան։ Դատարանը նշել է, որ կպատասխանի 30-օրյա ժամկետում, ինչը որևէ ձևով արձանագրված չէ ադրբեջանական օրենսդրությամբ։
- Մերժված միջնորդություններ. Հունվարի 27-ի արձանագրությունում նշված որոշման վերաբերյալ ապրիլի 22-ին ներկայացված պաշտոնական մեկնաբանությունը դատարանը չի քննարկել, չնայած նիստի ընթացքում բավարար ժամանակի առկայությանը։ Այս և նման այլ դեպքերը ցույց են տալիս դատական անաչառության բացակայությունը։
- Անարձագանք նամակներ. Ռուբեն Վարդանյանի կողմից դատարանին հասցեագրված և Գլխավոր դատախազության միջոցով ուղարկված 7 նամակներ մնացել են անպատասխան։ Ռուբեն Վարդանյանն աջակցել է դատական կազմի բացարկի միջնորդությանը։ Դատախազությունը հանդես է եկել ընդդեմ բացարկի՝ պնդելով, թե ընթացակարգային բոլոր պահանջները պահպանվել են։ Վերջում դատարանը մերժել է միջնորդությունը՝ հայտարարելով, թե կողմնակալություն հաստատող բավարար հիմքեր չեն ներկայացվել։
- Այսպես կոչված տուժածների ցուցմունքները.
Նիստին հրավիրվել են մի խումբ ենթադրյալ տուժածներ։ Նրանք պատմել են ականի պայթյունների, հրետակոծությունների և դիվերսիոն գործողությունների մասին, որոնք իբր իրականացվել են հայկական ուժերի կամ խմբավորումների կողմից։
Նախորդ նիստերի նման, այս անգամ ևս ոչ մի տուժած որևէ կապ չի ունեցել Ռուբեն Վարդանյանի հետ և չեն ներկայացվել ապացույցներ, որոնք նրան ուղղակի կամ անուղղակի ձևով կկապեին նշված դեպքերի հետ։ Չնայած դրան, բոլորը պահանջել են խիստ պատիժ։ Անհիմն ցուցմունքները դատական կարգով չեն ճանաչվել որպես անընդունելի, և դատարանը չի կիրառել ապացույցները հաշվի առնելու՝ նույնիսկ ադրբեջանական օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափանիշները։
Դատարանում նաև ներկայացվել են ենթադրյալ տուժածների դատաբժշկական փորձաքննության արդյունքներ։
Դատական հաջորդ նիստը նշանակված է 2025 թվականի մայիսի 6-ին։
Այստեղ ներկայացված է Ռուբեն Վարդանյանի դեմ քաղաքական շարժառիթներով մեղադրական եզրակացությունից մի հատված:
Մայիսի 6, 2025 թ.
Հիմնվելով Ռուբեն Վարդանյանի տեղական պաշտպան Աբրահամ Բերմանի տրամադրած տեղեկության վրա։
2025 թ. մայիսի 6-ին Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը։ Նախորդ նիստերի պես, այս մեկը ևս անցկացվել է փակ դռների հետևում։
Հիմնական զարգացումներ․
- Նիստի սկզբում պաշտպանը կրկին ներկայացրել է դատական կազմի բացարկի միջնորդություն՝ մատնանշելով ընթացակարգային լուրջ խախտումներ։ Պաշտպանությունն ուշադրություն է հրավիրել 2025 թ. հունվարի 27-ին ներկայացված միջնորդությունների առնչությամբ դատարանի հակասական վարքագծի վրա։ Մասնավորապես, դատարանը հետագա նիստերում կեղծ կերպով պնդել է, թե պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները քննարկվել են հունվարի 27-ին, մինչդեռ դատական արձանագրություններն ու փաստաթղթերը հստակ ցույց են տալիս, որ այդ օրը քննարկվել են միայն երկու միջնորդություն։ Պաշտպանությունն ընդգծել է, որ այս տեսակի խեղաթյուրումը լուրջ հարված է թափանցիկությանն ու անաչառությանը։
- Մեղադրող կողմն առաջարկել է մերժել բացարկի միջնորդությունը՝ պնդելով, թե նիստերի արձանագրություններում բացթողումները դատավորների բացարկի հիմք լինել չեն կարող, և թե պաշտպանությունն առանց հիմնավոր պատճառների միտումնավոր ձգձգում է դատավարությունը։
- Դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունն առանց քննարկման՝ նշելով, թե պաշտպանը չի ներկայացրել Ադրբեջանի օրենսդրությամբ նախատեսված՝ դատական կողմնակալությունը հաստատող կոնկրետ ապացույցներ։
- Նիստի ընթացքում լսվել են ենթադրյալ մի շարք տուժողների ցուցմունքներ։ Ինչպես նախորդ նիստերում, այս անգամ ևս ոչ մի վկայություն չի հաստատել Ռուբեն Վարդանյանի ուղղակի, թե անուղղակի կապը որևէ միջադեպի հետ։ Վկաները նկարագրել են հրետանային հարվածներից, դիպուկահարներից և ականներից ստացած վնասվածքներ՝ մեղադրանքը վերագրելով հայկական ուժերին կամ նախկինում հայկական վերահսկողության տակ եղած տարածքներում գործող անհայտ զինված խմբերին։
- Դատարանում ներկայացվել են նաև այդ ենթադրյալ տուժողների դատաբժշկական փորձաքննության արդյունքները։
Հաջորդ նիստը նշանակված է 2025 թ. մայիսի 13-ին։
Մայիսի 13, 2025 թ.
2025թ. մայիսի 13-ին Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի դեմ քրեական գործով դատական հերթական նիստը։ Դատավարությունը կրկին անցկացվեց փակ ռեժիմով։
- Նիստի սկզբում Ռուբենը ներկայացրեց դատական կազմի բացարկի միջնորդություն։ Մեղադրող կողմը պատասխանեց, որ, ըստ Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի, ամբաստանյալի իրավունքներն ապահովվել են։ Նաև պնդեց, որ Պաշտպանական կողմը չի ներկայացրել կոնկրետ ապացույցներ, որոնք կհաստատեին դատավորների կազմի կողմնակալությունը կամ շահագրգռվածությունը։ Արդյունքում, Մեղադրող կողմը դատարանից պահանջեց առանց քննարկման մերժել միջնորդությունը։
- Նիստին ներկա գտնվող ենթադրյալ տուժողները ևս դատարանին հորդորեցին մերժել դատավորների բացարկի միջնորդությունը։ Դատավորների կազմը հայտարարեց, որ միջնորդությունն անտեսվում է։ Նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարեց, որ Պաշտպանական կողմը չի ներկայացրել բավարար և հուսալի ապացույցներ, որոնք, Ադրբեջանի օրենսդրությամբ սահմանված պահանջների համաձայն, կհաստատեին դատավորների կազմի շահագրգռվածությունը քրեական հետապնդման մեջ։
- Դրանից հետո դատարանը շարունակեց ենթադրյալ տուժողների հարցաքննությունը։ Ինչպես նախկին բոլոր դեպքերում, ներկայացվեցին դատաբժշկական փորձաքննության եզրակացություններ։ Սակայն, ինչպես բոլոր նախորդ ենթադրյալ տուժողների դեպքում, այս անգամ ևս որևէ մեկը չներկայացրեց ապացույց, որ երբևէ հանդիպել է Ռուբեն Վարդանյանին կամ որ նա պատասխանատու է իրենց ստացած վնասվածքների համար։ Փոխարենը, նրանք նշել են, որ Ադրբեջանի կառավարությունից և մեդիայից են լսել, թե դրա համար իբր Ռուբենն է պատասխանատու։
Հաջորդ նիստը նախատեսված է 2025 թ. մայիսի 20-ին։
Մայիսի 20, 2025 թ.
2025 թվականի մայիսի 20-ին Բաքվի ռազմական դատարանում կայացավ Ռուբեն Վարդանյանի դեմ քրեական գործով դատական հերթական նիստը։ Դատավարությունը կրկին փակ էր հանրության համար։
Հիմնական զարգացումներ
- Պաշտպանության միջնորդությունը փաստաթղթերի թարգմանությունների ճշգրտության ստուգման վերաբերյալ:Նիստի սկզբում Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով ստուգել նախաքննության և դատաքննության ընթացքում ներկայացված փաստաթղթերի թարգմանությունների ճշգրտությունը։ Պաշտպանական կողմը նշել է թարգմանություններում առկա մի շարք անհամապատասխանությունների մասին։ Մասնավորապես, մեղադրական նախնական եզրակացության բնօրինակի ու թարգմանության միջև եղել են ամսաթվերի ու ենթադրյալ իրադարձությունների նկարագրության տարբերություններ։ Հավելյալ մտահոգություններ են ներկայացվել դատական նախնական նիստերի որոշումների թարգմանություններում առկա անճշտությունների վերաբերյալ։ Պաշտպանական կողմը պահանջել է իրականացնել անաչառ ստուգում՝ բացառելով նշված նյութերը թարգմանած անձանց մասնակցությունը։
Մեղադրող կողմը առարկել է միջնորդության դեմ՝ պնդելով, որ թարգմանությունները կատարել են որակավորված պրոֆեսիոնալ թարգմանիչներ, որոնք հաստատել են դրանց ճշգրտությունն իրենց ստորագրությամբ, և պահանջել է մերժել միջնորդությունը։
Դատարանը մասնակիորեն բավարարել է Պաշտպանական կողմի միջնորդությունը՝ համաձայնելով տրամադրել պահանջված փաստաթղթերի թարգմանությունները։ Սակայն մերժել է նախկինում թարգմանված նյութերի անկախ ստուգման պահանջը։ - Դատական կազմի ինքնաբացարկի վերաբերյալ Պաշտպանական կողմի միջնորդությունըԹարգմանությունների ստուգման հարցով միջնորդության մերժումից հետո Ռուբեն Վարդանյանն ու Պաշտպանական կողմը միջնորդություն են ներկայացրել գործող դատական կազմի ինքնաբացարկի վերաբերյալ։ Պաշտպանական կողմը պնդել է, որ դատարանի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ճշգրիտ թարգմանությունն ապահովելու մերժումը վկայում է կողմնակալության մասին և խաթարում է դատավարության արդարությունն ու անաչառությունը։
Մեղադրող կողմը պատասխանել է, որ ամբաստանյալի իրավունքները լիարժեքորեն պահպանվել են Ադրբեջանի քրեական դատավարական օրենսգրքով։ Ըստ նրանց՝ Պաշտպանական կողմը չի ներկայացրել դատավորների կողմնակալության կամ շահերի բախման որևէ կոնկրետ ապացույց՝ պահանջելով մերժել միջնորդությունը։
Քննարկումից հետո նիստը նախագահող դատավորը հայտարարել է, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժվում է առանց հետագա քննարկման։ Դատարանը նշել է, որ Պաշտպանական կողմը չի ներկայացրել Ադրբեջանի օրենսդրությամբ նախատեսված՝ դատավորների կողմնակալության վերաբերյալ կոնկրետ և արժանահավատ ապացույցներ։ - Ենթադրյալ տուժողների և նրանց իրավահաջորդների վկայություններըԴատարանը շարունակել է լսել անձանց, որոնց մեղադրող կողմը ներկայացրել է իբրև տուժողներ կամ նրանց իրավահաջորդներ։ Նախորդ նիստերի պես, ոչ մի վկայություն չի հաստատել նկարագրված իրադարձությունների հետ Ռուբեն Վարդանյանի ուղիղ կամ անուղղակի կապը։ Վկաները նկարագրել են հրետակոծության, ականանետային հարվածների, հրթիռակոծման և կրակահերթերի հետևանքով ստացած վնասվածքները՝ պատասխանատվությունը վերագրելով ընդհանրական կերպով հայկական զինված ուժերին կամ նախկինում հայկական վերահսկողության տակ եղած տարածքներում գործող անհայտ ապօրինի խմբերի։ Ներկայացվել են նաև ենթադրյալ տուժողների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։
Դատական հաջորդ նիստը նշանակված է 2025 թվականի մայիսի 27-ին։
Մայիսի 27, 2025 թ.
Բաքվի Ռազմական դատարանում տեղի ունեցավ Ռուբենի գործով դատական հերթական նիստը։ Նախորդ բոլոր նիստերի պես այս մեկը ևս փակ էր հանրության համար։
Նիստի սկզբում նախագահող դատավորն, ըստ օրենքի, պարզաբանեց դատավարությանն առաջին անգամ մասնակցող ենթադրյալ տուժողների իրավունքներն ու պարտականությունները։
Մեղադրող կողմը հարցաքննեց 28 ենթադրյալ տուժողի (և ենթադրյալ մեկ զոհի իրավահաջորդի)։ Նրանք պնդում էին, թե տարբեր վնասվածքներ են ստացել հայկական զինված կազմավորումների, «Կոռնետ» հրթիռի, ականների, հակատանկային հրթիռի, հրետանային հարվածի, հրաձգության, ականանետի պայթյունի կամ դիպուկահարի կրակի հետևանքով։ Նիստի ընթացքում ներկայացվեցին նաև դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։
Իրենց վկայություններում ենթադրյալ բոլոր տուժողները նշել են, որ անձամբ չեն ճանաչում Ռուբեն Վարդանյանին և նրա մասին լսել են միայն մեդիայից կամ սոցիալական ցանցերից։ Ոչ մեկը չներկայացրեց որևէ ապացույց, որ Ռուբենը որևէ առնչություն է ունեցել այն միջադեպերին, որոնց արդյունքում նրանք վնասվածքներ են ստացել։ Գրեթե բոլոր ցուցմունքներում նշվում էր, որ հարձակումները կատարվել են Հայաստանի Զինված ուժերի կողմից։ Սակայն դատարանին չներկայացվեց որևէ ապացույց, որ Ռուբեն Վարդանյանը երբևէ եղել է Հայաստանի Զինված Ուժերի ներկայացուցիչ, հրամանատար կամ որևէ կապ է ունեցել ՀՀ ԶՈՒ հետ։
Հաջորդ նիստը նախատեսված է 2025 թ․ հունիսի 3-ին։
Հունիսի 3, 2025 թ.
Տեղական պաշտպան Աբրահամ Բերմանի տրամադրած տեղեկատվության հիման վրա։
- Նիստը փակ է եղել հանրության համար։ Մուտքի հնարավորություն են ունեցել միայն կառավարության կողմից նախապես հաստատված անձինք։
- Դատական կազմը առաջին անգամ մասնակցող ենթադրյալ տուժողներին նիստի սկզբում ներկայացրել է օրենքով սահմանված իրենց իրավունքներն ու պարտականությունները։
- Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել՝ դատարանից պահանջելով իր ընտանիքին տրամադրել մեղադրական եզրակացության պատճենը։ Պաշտպանական կողմը միացել է միջնորդությանը։ Դատախազությունը դեմ է արտահայտվել՝ նշելով, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ նախաքննության նյութերը (ներառյալ քրեական գործը և մեղադրանքները) հանդիսանում են նախաքննական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն։ Դատախազը հավելել է, որ մեղադրանքի որոշման մեջ կան դատավարության մասնակիցների անձնական և ընտանեկան տվյալներ, որոնք ևս պաշտպանված են օրենքով։ Նա շեշտել է, որ ՔԴ օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ով կարող է ստանալ մեղադրական եզրակացության պատճենը, և ընտանիքի անդամներն այդ շրջանակում չեն։ Դատական կազմը տեղում խորհրդակցել է և մերժել միջնորդությունը՝ պարզաբանելով, որ միայն ՔԴ օրենսգրքով հստակ նշված անձինք կարող են ստանալ մեղադրական եզրակցության պատճենը, իսկ ընտանիքի անդամներն այդպիսիք չեն հանդիսանում։
- Այնուհետև Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է դատական կազմի ինքնաբացրկի միջնորդություն՝ այն հիմնավորելով մեղադրանքի որոշման պատճենն իր ընտանիքին չտրամադրելով և նախկինում իր ներկայացրած այլ միջնորդությունները չդիտարկելով։ Պաշտպանական կողմն այս միջնորդությանը ևս միացել է։
- Դատախազը պատասխանել է, որ ՔԴ օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված ինքնաբացարկի հիմքեր, դատարանի կանխակալության կամ դատավորների շահագրգռվածության վերաբերյալ հստակ ապացույցներ չեն ներկայացվել։ Նա խնդրել է մերժել միջնորդությունը։ Դատական կազմն ընդմիջում է վերցրել ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու համար։ Կարճ ժամանակ անց՝ վերադարձել։ Նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է, որ պաշտպանական կողմը չի ներկայացրել հստակ և արժանահավատ ապացույցներ, որոնք ՔԴ օրենսգրքով սահմանված կարգով կհաստատեն քրեական հետապնդման հարցում դատարանի շահագրգռվածությունը։ Բացի այդ, դատարանը հայտարարել է, որ չեն ներկայացվել նաև փաստեր, որոնք կվկայեն դատական կազմի կողմնակալության կամ անաչառ չլինելու մասին։
- Դատախազությունը ներկայացրել է 38 ենթադրյալ տուժողի և մեկ զոհի իրավահաջորդի, որոնք պնդել են, որ հայկական զինված ուժերի ենթադրյալ գործողությունների՝ հրետակոծման, ականակոծման և խոշոր տրամաչափի հրազենային կրակի հետևանքով ստացել են տարբեր վնասվածքներ։ Դատարանը լսել է նրանց վկայությունները և հրապարակել դատաբժշկական եզրակացություններ։ Ոչ մի տուժող Ռուբեն Վարդանյանի հետ ծանոթ չի եղել, որևէ կապ նրա հետ չի ունեցել և նրա մասին լսել է միայն լրատվամիջոցներից ու սոցիալական ցանցերից։ Ոչ մեկն ապացույց չի ներկայացրել, որ Ռուբեն Վարդանյանը կապված է հայկական ուժերի հետ, բայց նրանք Վարդանյանին պատասխանատու են համարել իրենց վնասվածքների համար։ Չնայած տուժողների ցուցմունքները փաստացի ասեկոսեներ էին, դատարանը դրանք ոչ իրավաչափ չի ճանաչել և նյութերից չի բացառել։
Հունիսի 10, 2025 թ.
Տեղական պաշտպան Աբրահամ Բերմանի տրամադրած տեղեկատվության հիման վրա։
- Նիստը փակ էր հասարակության համար։ Մասնակցել են միայն կառավարության կողմից հաստատված ցուցակում ներառված անձինք։ Նիստին առաջին անգամ մասնակցող ենթադրյալ տուժողներին դատարանը նախ ներկայացրել է օրենքով սահմանված իրենց իրավունքներն ու պարտականությունները։
- Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է մեղադրական եզրակացության պատճենն իր ընտանիքի անդամներին տրամադրելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը և դիմել դատարանին նախորդ նիստերին իր ներկայացրած միջնորդությունները դիտարկելու հարցով, որին միացել է պաշտպանական կողմը։
- Նիստը նախագահող դատավորը նշել է, որ նախորդ նիստերին ներկայացված միջնորդություններն արդեն քննարկվել են և համապատասխան որոշումներ են կայացվել, ուստի տվյալ նիստում դրանք նորից չեն քննարկվի։
- Այնուհետև Ռուբեն Վարդանյանը դատարանին ներկայացրել է նոր միջնորդություն՝ պահանջելով անցկացնել փորձաքննություն և պարզել մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանությունը համապատասխանո՞ւմ է բնօրինակ ադրբեջաներենին, թե՞ ոչ։ Մեղադրող կողմը առարկել է՝ պատճառաբանելով, որ Ռուբեն Վարդանյանն այսպիսի միջնորդություններ բազմիցս ներկայացրել է։ Դատարանը հեռացել է խորհրդակցության և վերադառնալուց հետո միջնորդությունը մերժել է։
- Մեղադրող կողմը ներկայացրել է 25 ենթադրյալ տուժողի և զոհերի իրավահաջորդների, որոնք պնդել են, որ տուժել են հայկական զինված ուժերի ենթադրյալ գործողություններից՝ այդ թվում արկերի պայթյունից, հրետանային հարվածներից, ականանետային և խոշոր տրամաչափի զինատեսակներից արձակած կրակոցներից։ Դատարանը լսել է նրանց վկայությունները և ընթերցել յուրաքանչյուր տուժողի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության համապատասխան եզրակացությունները։ Ոչ մի տուժող Ռուբեն Վարդանյանին երբևէ չի հանդիպել, որևէ կապ նրա հետ չի ունեցել։ Բոլոր տուժողները նրա մասին լսել են միայն լրատվամիջոցներից ու սոցիալական ցանցերից։ Ոչ մեկն ապացույց չի ներկայացրել, որ Ռուբեն Վարդանյանը կապված է հայկական ուժերի հետ, բայց նրանք Ռուբեն Վարդանյանին պատասխանատու են համարել իրենց վնասվածքների համար։ Եվ նորից, չնայած տուժողների ցուցմունքները փաստացի ասեկոսեներ էին, դատարանը դրանք ոչ իրավաչափ չի ճանաչել և նյութերից չի հեռացրել։
Կարևոր է իմանալ
Ռուբենը զգալի ճնշման տակ է։ Քննիչները կեղծել են հարցաքննության արձանագրություններն ու նյութերը, որոնք Ռուբենը հրաժարվել է ստորագրել։
Միջազգային հանրությունը և իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակել հայ քրիստոնյա քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։
Գործողության կոչ
Հայցում ենք ձեր օգնությունն այս տեղեկությունըտարածելու համար՝ Ռուբեն Վարդանյանի և մյուսհայ քաղբանտարկյալների գործի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով՝ արդարության հասնելու և ապահովելու միջազգային իրավունքի նկատմամբ հավատարմությունը։
Ավելին, կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ճանաչում են միջազգային լրագրողների, դիվանագետների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խրախուսել նրանց ներկա գտնվել դատական նիստին: Եթե նրանց մերժեն դատարանի դահլիճ մուտք գործելու իրավունքը, ապա խնդրում ենք, որ նրանք այդ մասին տեղեկացնեն «Ազատե՛ք հայ բանտարկյալների» թիմին՝ contact@freearmenianprisoners.com էլ․ հասցեին նամակ գրելու միջոցով։
Օգտագործեք այս հեշթեգները` #FreeArmenianPrisoners, #FreeArmenianHostages, #FreeRubenVardanyan
Ստորագրե՛ք մեր պահանջագիրը
Հազարավոր մարդիկ արդեն հայտնել են իրենց աջակցությունը Ռուբեն Վարդանյանին և մյուս բոլոր ապօրինաբար կալանավորված հայերին Բաքվի բանտերից ազատ արձակելու համար։ Ներգրավվե՛ք այս գործին։ Գործելու կոչ արե՛ք:
Ուղարկիր ֆիզիկական նամակ Ռուբենին
1. Սեղմե՛ք «Ներկայացնել Մանրամասները» ստորև կոճակը: Սա կբացի Ձեր փոստային ծրագիրը՝ ցուցումների համար նախապես լրացված հարցումով: Ուղարկեք այս նամակն այնպես, ինչպես կա:
2. «Ազատ արձակե՛ք հայ բանտարկյալներին» թիմը կպատասխանի Ձեզ՝ տրամադրելով անհրաժեշտ բոլոր տեղեկությունները Ռուբենին ֆիզիկական նամակ ուղարկելու համար:
3. Մանրամասներին տեղեկանալուց հետո՝ օգտվեք Ձեր փոստային ծառայությունից նամակն ուղարկելու համար և վճարեք փոստային անհրաժեշտ վճարները:
Ձեր աջակցության խոսքերը մեծ նշանակություն կունենան, և այս ժեստը Ռուբենին կհիշեցնի, որ մարդիկ իր կողքին են:
ՈՒՂԱՐԿԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱՄԱԿ ՌՈՒԲԵՆԻՆ
Ձեր աջակցությունը հայտնեք՝ նամակ հղելով Ռուբենին և նրա ընտանիքին: Թեև Ռուբենը չի կարող նամակներ ստանալ բանտում, սակայն կկարողանա տեսնել Ձեր նամակներն ազատ արձակվելուց հետո։ Ուղարկե՛ք Ձեր նամակը lettertoruben@freearmenianprisoners.com հասցեին կամ սեղմեք ստորև նշված հղումը:
Եթե ցանկանում եք նամակ հղել անմիջապես Ռուբենին, քանի դեռ նա գտնվում է ապօրինի կալանքի տակ Բաքվում, ապա խնդրում ենք ծանոթանալ Բաժին 2-ում ներկայացված մանրամասն հրահանգներին:
ԳՐԵ՛Ք ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎԻՆ
Ներկայացրե՛ք Ձեր մտահոգությունները Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ օգտագործելով ստորև բերված հղման մեջ առկա նամակի ձևանմուշը և հասցեի մանրամասները:
ԳՐԵ՛Ք ԲԱՔՎՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՁԵՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Սեղմե՛ք ներքևում՝ ընտրելու Ձեր երկիրը և ստացեք էլեկտրոնային նամակի ձևանմուշ և կոնտակտային տվյալներ՝ հետևելու համար
ԳՐԵ՛Ք ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ
Դուք կարող եք ձեր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարին` օգտագործելով ներքևի հղման մեջ նշված նամակի ձևանմուշը և հասցեն:
ՆԱՄԱԿ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ
Դուք կարող եք բողոք հղել Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազությանը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ սեղմելով ստորև նշված հղումը, Դուք կուղղորդվեք Գլխավոր դատախազության կայքէջ, որտեղ անհրաժեշտ կլինի ներկայացնել անձնագրային տվյալներ՝ Ձեր բողոքին ընթացքտալու համար։ Եթե Դուք նախընտրում եք չտրամադրել այս տեղեկությունը պետական կառույցին, ապա խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ստորև նշված կոճակը սեղմելուց։
Բողոքը ներկայացնելուց հետո՝ սեղմեք ստորև նշված կոճակը։ Սա կօգնի մեզ հետևելու ուղարկված նամակների քանակին։
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՆԱՄԱԿ
Դուք կարող եք ֆիզիկական նամակ ուղարկել կամ Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատարին (հասցե՝ AZ 1000, Ադրբեջան, Բաքու, Ուզեյիր Հաջիբեյլի 80, դարպաս N.2), կամ Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազություն (AZ 1001, Ադրբեջան, Բաքու, Նիգար Ռաֆիբեյլի 7): Ֆիզիկական նամակ ուղարկելու համար խնդրում ենք օգտվել Ձեր երկրի փոստային ծառայություններից և վճարել պահանջվող վճարները:
Նամակն ուղարկելուց հետո խնդրում ենք սեղմել ստորև նշված հաստատման կոճակը: Սա օգնում է մեզ հաշվարկել ուղարկված նամակների քանակը:
ԳՐԵ՛Ք ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎԻՆ
Նամակի տեքստը պատճենվել է Ձեր օպերացիոն համակարգի ժամանակավոր շտեմարանում (clipboard)։ Ձեր նամակն ուղարկելու համար սեղմեք ներքևի կոճակը՝ բացելու Ձեր էլեկտրոնային փոստը, և Ձեր շտեմարանից տեքստը պարզապես փակցրեք էլեկտրոնային փոստում։
ԳՐԵ՛Ք ԲԱՔՎՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՁԵՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Գտեք ներքևում այն երկրների ցանկը, որոնք Ադրբեջանում դեսպանություններ ունեն։ Եթե Ձեր երկիրն այդ ցանկում չկա, ապա խնդրում ենք, կարող եք դիմել ՄԱԿ-ի գրասենյակ կամ Եվրամիության կամ Ձեր ընտրությամբ որևէ այլ դեսպանություն։ Որպես այլընտրանք՝ կարող եք նամակ հղել նախագահ Ալիևին՝ միանգամից սեղմելով «Գրե՛ք նախագահ Ալիևին» հղումը։
Նամակի տեքստը պատճենվել է Ձեր օպերացիոն համակարգի ժամանակավոր շտեմարանում (clipboard)։ Ձեր նամակն ուղարկելու համար սեղմեք ներքևի կոճակը՝ բացելու Ձեր էլեկտրոնային փոստը, և Ձեր շտեմարանից տեքստը պարզապես փակցրեք էլեկտրոնային փոստում։
ԳՐԵ՛Ք ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ
Նամակի տեքստը պատճենվել է Ձեր օպերացիոն համակարգի ժամանակավոր շտեմարանում (clipboard)։ Ձեր նամակն ուղարկելու համար սեղմեք ներքևի կոճակը՝ բացելու Ձեր էլեկտրոնային փոստը, և Ձեր շտեմարանից տեքստը պարզապես փակցրեք էլեկտրոնային փոստում։