Ռուբենի փիլիսոփայությունը

Ռուբեն Վարդանյանը հեռատես բարերար է, ում գործունեությունը մնայուն ազդեցություն է թողել Հայաստանում և ամբողջ աշխարհում: Նույնիսկ հիմա, երբ Ռուբենը գերության մեջ է, նրա սոցիալական նախագծերը շարունակում են  բազմաթիվ երկրներում կյանքեր փոխել դեպի լավը:

Ռուբենի փիլիսոփայությունը հիմնված է կարեկցանքի և այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր մարդ՝ անկախ իր ծագումից, ունի արժանապատիվ կյանքի իրավունք և սեփական ներուժը բացահայտելու և իրագործելու հնարավորություն: Նա մշտապես հանդես է եկել է հանուն հասանելի կրթության ու առողջապահության:

Այս բաժնում մենք պատմում ենք այն սկզբունքների ու իդեալների մասին, որոնցով առաջնորդվել են Ռուբեն Վարդանյանի բազմաթիվ նախաձեռնություններն ու նախագծերը: Այս մտորումները վերցված են նրա ձայնային հաղորդագրություններից, որոնք ձայնագրվել են իր ընտանիքի հետ հեռախոսազրույցների ժամանակ: