Ռուբեն Վարդանյանը Լաո Ցզիի մտքերից է փոխանցել

Ռուբեն Վարդանյանը  Լաո Ցզիի մտքերից է փոխանցել

 

Ընտանիքի հետ իր վերջին հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փոխանցել  է Լաո Ցզիի հետևյալ միտքը.

«Ով ձգվում է ոտքերի ծայրերի վրա չի կարող (երկար) կանգնել։ Ով մեծ քայլեր է անում չի կարող (երկար) քայլել: Ով ինքն իրեն ցուցադրում է աշխարհին’ նա չի փայլում։ Ով ինքն իրեն է գովում’ փառքի չի հասնում։ Ով հարձակվում է՝ հաջողության չի հասնի։ Ով բարձրացնում է ինքն իրեն, նա մյուսների մեջ բարձր չի դառնա։ Եթե ելնենք ԴԱՈՅԻՑ’ դա կոչվում է ավելորդ ձգտում և անօգուտ վարմունք։ Այդպիսինին ատում են բոլորը։ ԴԱՈ ունեցողը չի անում այդ բանը»։

Լաո Ցզի, « Դաո Դե Ցզին», 24-րդ գլուխ (Հայերեն թարգմանությունը՝ Հենրիկ Էդոյանի)