Նախապատմություն

Ադրբեջանի պահանջները

2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի արտգործնախարարությունը պահանջ է ներկայացնում Ռուբեն Վարդանյանին՝ լքելու Լեռնային Ղարաբաղը։ Ի պատասխան՝ Վարդանյանն ասում է․ «Ես 20 տարի շարունակ գալիս եմ Արցախ (Լեռնային Ղարաբաղ): Ես այստեղ բազմաթիվ ծրագրեր եմ նախաձեռնել, կազմակերպել եմ Շուշիում մզկիթի վերականգնումը։ Ես արցախյան արմատներ ունեմ, տատիկս այստեղ է ծնվել։ Ես տուն ունեմ և, իրականում, չեմ հասկանում, թե ինչու պետք է հեռանամ այստեղից: Ես մշտապես աշխատել եմ, որ Արցախի և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդները կարողանան կողք կողքի ապրել, բայց ոչ՝ միասին։ Սա հակամարտությունից խուսափելու միակ ճանապարհն է»։

2023 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Վարդանյանի՝ տարածաշրջանից հեռանալը նախապայման է Արցախի հայ համայնքի հետ երկխոսություն սկսելու համար։ Դրանից հետո Վարդանյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

Չնայած դրան, Ռուբենը հրաժարվում է տարածաշրջանից հեռանալ և տեղի հայերին թողնել բախտի քմահաճույքին։

GettyImages-2150703394-2-1