Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավեք հայ գերիներիազատման հարցում. ընտանիքների նամակը Մարկ Քարնիին
Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են Հայաստանում գտնվողԿանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ խնդրելով Պատանդների հարցերով Կանադայի ավագպաշտոնյային ներգրավել Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում և աջակցել նրանցանհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին: Ստորև ներկայացվում է նամակիտեքստն ամբողջությամբ:
Մայիս 4, 2026
Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին
Երևան, Հայաստան
Մեծարգո պարոն վարչապետ,
Մենք՝ Բաքվում պահվող հայ բանտարկյալների ընտանիքների անդամներս, ողջունում ենքԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու առիթով Ձերպատմական այցը Հայաստան: Հուսով ենք, որ Ձեր ներկայությունը կամրապնդիԿանադա-Հայաստան հարաբերությունները և կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը:
Այս նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մարդասիրական հրատապ խնդրիվրա․ մեր հարազատները՝ 19 հայ բանտարկյալներ շարունակում են Ադրբեջանում ապօրինաբարպահվել անազատության մեջ: Չնայած նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակելուվերաբերյալ միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվկոչերին, Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել նրանց անազատության մեջ՝երկարաձգելով նրանց ընտանիքների տառապանքը և խաթարելով խաղաղության գործընթացինկատմամբ վստահությունը:
Կանադան ցուցաբերել է սկզբունքային առաջնորդություն՝ կամայական ազատազրկման ևպատանդային դիվանագիտության դեմ պայքարում: Ստեղծելով Պատանդների հարցերով ավագպաշտոնյայի ինստիտուտ և լինելով Միջպետական հարաբերություններում կամայական կալանքիդեմ հռչակագրի առաջամարտիկ՝ Կանադան հաստատել է, որ պետությունների միջևհարաբերություններում մարդիկ չպետք է օգտագործվեն որպես քաղաքական լծակ: Ամենայնհարգանքով նշում ենք, որ մեր հարազատների հետ կատարվողը լիովին համապատասխանում էայս պարտավորությունների ոգուն և նպատակին։
Մեր մտահոգությունները խորանում են նրանց կալանքի պայմանների և միջազգայինդերակատարների կողմից արձանագրված մարդու իրավունքների լուրջ խախտումներիպատճառով։ Նրանց դեմ կայացած դատավարությունները լայնորեն քննադատվել են՝ որպեսարդար դատավարության սկզբունքների հետ անհամատեղելի գործընթացներ։ Ադրբեջանցիպաշտոնյաները հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին ազատարձակելու մտադրություն չունեն։ Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ֆիզիկականներկայության դադարեցումը մեր ընտանիքներին զրկել է նրանց կացության վերաբերյալկանոնավոր ու անաչառ տեղեկություններ ստանալու հնարավորությունից։
Կանադայի փորձն այս կոչին հաղորդում է բարոյական առանձնահատուկ կշիռ։ Կանադան անցել էհաշտեցման սեփական գործընթացի միջով և հասկացել, որ կայուն խաղաղություն կարող էկառուցվել ոչ թե ժխտման, լռության կամ չբուժված վերքերի, այլ ճշմարտության, իրավունքներիճանաչման, հարգանքի, համագործակցության և գործընկերության հիման վրա։ Նույն սկզբունքն էգործում նաև այստեղ. խաղաղությունը, որը թույլ է տալիս մարդկանց կամայականորեն պահելկալանքի տակ, նրանց ընտանիքներին էլ՝ տառապանքի մեջ, չի կարող լինել վստահելի, կայուն կամարդար։
Մեծարգո պարոն վարչապետ, Դավոսում Ձեր ելույթում Դուք ներկայացրիք «արժեքների վրահիմնված ռեալիզմի» սկզբունքային և պրագմատիկ տեսլականը՝ հիմնված մարդու իրավունքների, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու օրենքի գերակայության վրա։ Դուքհիշատակեցիք «ստի մեջ ապրելու» Վացլավ Հավելի նախազգուշացումը․ Բաքվում հայբանտարկյալների շարունակվող կալանքը հենց այդպիսի իրավիճակ է, որը պետք է կոչել իրականանունով ու կարգավորել։
Ամենայն հարգանքով՝ խնդրում ենք Ձեզ ներգրավել Պատանդների հարցերով Կանադայի ավագպաշտոնյային Բաքվում պահվող հայ բանտարկյալների գործին և աջակցել նրանց անհապաղ ուանվերապահ ազատ արձակման ջանքերին: Մենք նաև խնդրում ենք Կանադային օգտագործել իրձայնը, դիվանագիտական խողովակները և Եվրամիության, Միացյալ Նահանգների և Կամայականկալանքի դեմ հռչակագրի այլ կողմերի հետ հարաբերությունները Ադրբեջանի վրա ճնշումըհամակարգելու համար։
Խաղաղության նկատմամբ Ադրբեջանի հավատարմությունը հայ հանրությանը վստահություն չիներշնչի, քանի դեռ հայ բանտարկյալները մնում են գերության մեջ: Նրանց ազատ արձակումը ևհայրենիք վերադարձնելն անփոխարինելի են խաղաղության ցանկացած իրական գործընթացիհամար և վստահության ամրապնդման կենսական միջոց են։
Ձեր այցը Երևան կարևոր հնարավորություն է ցույց տալու, որ կամայական կալանքին վերջ դնելուԿանադայի հանձնառությունը ոչ միայն խոսք է, այլև գործ։ Մեծագույն հարգանքով կոչ ենք անումՁեզ հանդիպել Բաքվում պահվող բանտարկյալների ընտանիքների հետ, լսել մեզ և բարձրացնել հայբանտարկյալների հարցը այլ երկրների ղեկավարների հետ Ձեր հանդիպումներում։ Խորապեսհամոզված ենք, որ Կանադան կարող է սկզբունքային և կառուցողական դեր խաղալ մերընտանիքների տառապանքները վերջ դնելու գործում: Շնորհակալություն ենք հայտնումմարդասիրական այս հրատապ խնդրի նկատմամբ ձեր ուշադրության համար և ակնկալում ենքԿանադայի աջակցությունը մեր հարազատների ազատ արձակման և անվտանգ վերադարձիապահովման գործում: