Մտորումներ ճշմարտության մասին

Մտորումներ ճշմարտության մասին

Ընտանիքին ուղղված նամակում Ռուբենը կիսվել է ճշմարտության մասին իր մտորումներով, որոնք ոգեշնչված են Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզեցու կյանքից, Օգոստինոս Երանելու և այլ մտածողների ստեղծագործություններից:

«Մենք ստանում ենք հսկայական քանակությամբ տեղեկատվություն՝ անհրաժեշտ և ավելորդ, ճշմարիտ և կեղծ, և լսում ենք միայն այն, ինչն անցկացնում ենք մեր միջով, ու ինչը դառնում է մեր մի մասը:

Հիմնական վտանգներից մեկը սեփական ստերին հավատալ սկսելն է։ Ինքդ քեզ հետ անկեղծ լինելը հեշտ չէ։ Ինչպես ասել է Սուրբ Օգոստինոսը, Ճշմարտությունն ատում են, որովհետև սիրում են այն, ինչը համարում են ճշմարտություն։ Մարդիկ սիրում են Ճշմարտության փաղաքշանքը և ատում դրա նախատինքը: Ցանկանալով խաբել, բայց չցանկանալով խաբվել՝ մարդիկ սիրում են, երբ ճշմարտությունը բացահայտվում է, ու ատում են, երբ այն բացահայտում է իրենց: 

Հոգին երջանկանում է, երբ կարողանում է ուրախանալ բուն Ճշմարտությամբ՝ ամենայն Ճշմարտության միակ Ակունքով։ Մարդը բերկրանք է ապրում, երբ գիտակցում է, թե որքան է պարտական Աշխարհին։

Միակ Ճշմարտությունն Աստծուն չհատուցած պարտքն է:»