Ինչպես կարող եք օգնել Ռուբեն Վարդանյանին

Գործե՛ք

 Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուս քաղբանտարկյալները զգալի աջակցություն են ստացել ամբողջ աշխարհից։ Դուք նույնպես կարող եք օգնել՝ ստորագրելով մեր խնդրագիրը և նամակներ գրելով ստորև ներկայացված հեշտ կիրառելի ձևանմուշների միջոցով:

ՄԻՆՉԵՎ ՕՐՍ.

01

Ստորագրե՛ք մեր պահանջագիրը

Հազարավոր մարդիկ արդեն հայտնել են իրենց աջակցությունը Ռուբեն Վարդանյանին և մյուս բոլոր ապօրինաբար կալանավորված հայերին Բաքվի բանտերից ազատ արձակելու համար։ Ներգրավվե՛ք այս գործին։ Գործելու կոչ արե՛ք:

02

ԳՐԵ՛Ք ՌՈՒԲԵՆԻՆ

Բարձրացրե՛ք Ձեր ձայնը՝ գրելով բանտում գտնվող Ռուբենին։ Ուղարկե՛ք Ձեր նամակը lettertoruben@freearmenianprisoners.com միջոցով կամ սեղմելով ներքևի հղումը։

03

ՆԱՄԱԿ՝ ԲՈԼՈՐ ՀԱՅ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Ձեր աջակցությունը հայտնեք Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին՝ նրանց նամակ գրելով։ Չնայած նրանք չեն կարող նամակներ ստանալ, քանի դեռ բանտում են, սակայն հնարավորություն կունենան Ձեր նամակը կարդալու, երբ ազատ արձակվեն։ Դուք կարող եք Ձեր նամակն ուղարկել  lettertoarmenianprisoners@freearmenianprisoners.com հասցեին կամ սեղմելով ստորև կոճակը։
04

ԳՐԵ՛Ք ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎԻՆ

Ներկայացրե՛ք Ձեր մտահոգությունները Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ օգտագործելով ստորև բերված հղման մեջ առկա նամակի ձևանմուշը և հասցեի մանրամասները:

05

ԳՐԵ՛Ք ԲԱՔՎՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՁԵՐ ԴԵՍՊԱՆԻՆ

Սեղմե՛ք ներքևում՝ ընտրելու Ձեր երկիրը և ստացեք էլեկտրոնային նամակի ձևանմուշ և կոնտակտային տվյալներ՝ հետևելու համար

06

ԳՐԵ՛Ք ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ

Դուք կարող եք ձեր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարին` օգտագործելով ներքևի հղման մեջ նշված նամակի ձևանմուշը և հասցեն:

07

ՆԱՄԱԿ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ

Դուք կարող եք բողոք հղել Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազությանը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ սեղմելով ստորև նշված հղումը, Դուք կուղղորդվեք Գլխավոր դատախազության կայքէջ, որտեղ անհրաժեշտ կլինի ներկայացնել անձնագրային տվյալներ՝ Ձեր բողոքին ընթացքտալու համար։ Եթե Դուք նախընտրում եք չտրամադրել այս տեղեկությունը պետական կառույցին, ապա խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ստորև նշված կոճակը սեղմելուց։

ԳՐԵԼ ՀԻՄԱ

Բողոքը ներկայացնելուց հետո՝ սեղմեք ստորև նշված կոճակը։ Սա կօգնի մեզ հետևելու ուղարկված նամակների քանակին։

08

ԵՍ ՓՈՍՏԱՅԻՆ ՆԱՄԱԿ ԵՄ ՈՒՂԱՐԿԵԼ

Դուք կարող եք փոստային նամակ ուղարկել կամ Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատարին (հասցեն՝ AZ 1000, Ադրբեջան, Բաքու, Ուզեյիր Հաջիբեյլի 80, Դարպաս N.2), կամ Ադրբեջանի Գլխավոր դատախազություն (հասցեն՝ AZ 1001, Ադրբեջան, Բաքու, Նիգար Ռաֆիբեյլի 7): Նամակն ուղարկելու համար խնդրում ենք օգտվել Ձեր երկրի փոստային ծառայություններից և վճարել պահանջվող վճարները:

Նամակն ուղարկելուց հետո խնդրում ենք սեղմել ստորև նշված հաստատման կոճակը: Սա օգնում է մեզ հետևել ուղարկված նամակների քանակին: