Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուս քաղբանտարկյալները զգալի աջակցություն են ստացել մարդասիրական և իրավապաշտպան հանրության, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և ՄԱԿ-ի քաղաքական առաջնորդների կողմից: Միջազգային հանրությունը համախմբվում է՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և կոչ անելու անհապաղ կերպով ազատ արձակել Ռուբենին։
Բեռնար Քուշներ
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախկին նախարար
«Իմ ընկեր Ռուբեն Վարդանյանը՝ բարերար, Խաղաղության Նոբելյան մրցանակի ...
Նուբար Աֆեյան
Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ
«Զոհաբերել կյանքը Երևանում՝ Արցախ գնալու համար, Ռուբենի համար ...
Մարկ Բենիոֆ
Salesforce ընկերության սեփականատեր և գլխավոր տնօրեն
Մարկ Բենիոֆը ստորագրել է բաց նամակ, որը կոչ է անում անհապաղ և ...
Օսկար Արիաս
Կոստա Ռիկայի նախկին նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր
Օսկար Արիասը ստորագրել է բաց նամակ, որը կոչ է անում անհապաղ և ...
Սըր Ռիչարդ Բրենսոն
Virgin Group ընկերության հիմնադիր
Սըր Ռիչարդ Բրենսոնը ստորագրել է բաց նամակ, որը կոչ է անում անհապաղ և ...
Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի դատախազ
«Նախագահ Ալիևը շարունակում է մարդկության դեմ հանցագործություններն ու ...
Մերի Ռոբինսոն
Իռլանդիայի նախկին նախագահ
«Ռուբեն Վարդանյանի և շատ շատերի անարդարացի կալանավորումը Բաքվում ...
Փոլ Փոլման
Unilever ընկերության նախկին գործադիր տնօրեն և իրավահավասարության արշավի մասնակից։
«Նախագահ Իլհամ Ալիևը կարող էր նախաձեռնել մի շարք բարեփոխումներ՝ իր ...
Անն Իդալգո
Փարիզի քաղաքապետ
«Հայաստանում ողբերգությունը շարունակվում է. Ադրբեջանը մեղավոր է ...
Գործե՛ք
Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուս քաղբանտարկյալները զգալի աջակցություն են ստացել ամբողջ աշխարհից։ Դուք նույնպես կարող եք օգնել՝ ստորագրելով մեր խնդրագիրը և նամակներ գրելով ստորև ներկայացված հեշտ կիրառելի ձևանմուշների միջոցով:
ՄԻՆՉԵՎ ՕՐՍ.
Ստորագրե՛ք մեր պահանջագիրը
Հազարավոր մարդիկ արդեն հայտնել են իրենց աջակցությունը Ռուբեն Վարդանյանին և մյուս բոլոր ապօրինաբար կալանավորված հայերին Բաքվի բանտերից ազատ արձակելու համար։ Ներգրավվե՛ք այս գործին։ Գործելու կոչ արե՛ք:
Ուղարկիր ֆիզիկական նամակ Ռուբենին
1. Սեղմե՛ք «Ներկայացնել Մանրամասները» ստորև կոճակը: Սա կբացի Ձեր փոստային ծրագիրը՝ ցուցումների համար նախապես լրացված հարցումով: Ուղարկեք այս նամակն այնպես, ինչպես կա:
2. «Ազատ արձակե՛ք հայ բանտարկյալներին» թիմը կպատասխանի Ձեզ՝ տրամադրելով անհրաժեշտ բոլոր տեղեկությունները Ռուբենին ֆիզիկական նամակ ուղարկելու համար:
3. Մանրամասներին տեղեկանալուց հետո՝ օգտվեք Ձեր փոստային ծառայությունից նամակն ուղարկելու համար և վճարեք փոստային անհրաժեշտ վճարները:
Ձեր աջակցության խոսքերը մեծ նշանակություն կունենան, և այս ժեստը Ռուբենին կհիշեցնի, որ մարդիկ իր կողքին են:
ՈՒՂԱՐԿԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱՄԱԿ ՌՈՒԲԵՆԻՆ
Ձեր աջակցությունը հայտնեք՝ նամակ հղելով Ռուբենին և նրա ընտանիքին: Թեև Ռուբենը չի կարող նամակներ ստանալ բանտում, սակայն կկարողանա տեսնել Ձեր նամակներն ազատ արձակվելուց հետո։ Ուղարկե՛ք Ձեր նամակը lettertoruben@freearmenianprisoners.com հասցեին կամ սեղմեք ստորև նշված հղումը:
Եթե ցանկանում եք նամակ հղել անմիջապես Ռուբենին, քանի դեռ նա գտնվում է ապօրինի կալանքի տակ Բաքվում, ապա խնդրում ենք ծանոթանալ Բաժին 2-ում ներկայացված մանրամասն հրահանգներին:
ԳՐԵ՛Ք ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎԻՆ
Ներկայացրե՛ք Ձեր մտահոգությունները Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ օգտագործելով ստորև բերված հղման մեջ առկա նամակի ձևանմուշը և հասցեի մանրամասները:
ԳՐԵ՛Ք ԲԱՔՎՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՁԵՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Սեղմե՛ք ներքևում՝ ընտրելու Ձեր երկիրը և ստացեք էլեկտրոնային նամակի ձևանմուշ և կոնտակտային տվյալներ՝ հետևելու համար
ԳՐԵ՛Ք ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻՆ
Դուք կարող եք ձեր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարին` օգտագործելով ներքևի հղման մեջ նշված նամակի ձևանմուշը և հասցեն:
ՆԱՄԱԿ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ
Դուք կարող եք բողոք հղել Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազությանը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ սեղմելով ստորև նշված հղումը, Դուք կուղղորդվեք Գլխավոր դատախազության կայքէջ, որտեղ անհրաժեշտ կլինի ներկայացնել անձնագրային տվյալներ՝ Ձեր բողոքին ընթացքտալու համար։ Եթե Դուք նախընտրում եք չտրամադրել այս տեղեկությունը պետական կառույցին, ապա խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ստորև նշված կոճակը սեղմելուց։
Բողոքը ներկայացնելուց հետո՝ սեղմեք ստորև նշված կոճակը։ Սա կօգնի մեզ հետևելու ուղարկված նամակների քանակին։
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՆԱՄԱԿ
Դուք կարող եք ֆիզիկական նամակ ուղարկել կամ Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատարին (հասցե՝ AZ 1000, Ադրբեջան, Բաքու, Ուզեյիր Հաջիբեյլի 80, դարպաս N.2), կամ Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազություն (AZ 1001, Ադրբեջան, Բաքու, Նիգար Ռաֆիբեյլի 7): Ֆիզիկական նամակ ուղարկելու համար խնդրում ենք օգտվել Ձեր երկրի փոստային ծառայություններից և վճարել պահանջվող վճարները:
Նամակն ուղարկելուց հետո խնդրում ենք սեղմել ստորև նշված հաստատման կոճակը: Սա օգնում է մեզ հաշվարկել ուղարկված նամակների քանակը:
ՀԵՏԵՎԵ՛Ք
Հետևեք @freearmenianprisoners-ին՝ Facebook, Instagram և X սոցիալական ցանցերում՝ ամենաթարմ նորությունները, թարմացումներն ու տեղեկություններն իմանալու համար։
Հղումներով կիսվելիս՝ դիտողականության ծավալը մեծացնելու համար օգտագործիր հետևյալ հեշթեգները՝ #FreeArmenianPrisoners and #FreeRubenVardanyan.
#FreeArmenianPrisoners #FreeRubenVardanyan
ԳՐԵ՛Ք ԲԱՔՎՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՁԵՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Գտեք ներքևում այն երկրների ցանկը, որոնք Ադրբեջանում դեսպանություններ ունեն։ Եթե Ձեր երկիրն այդ ցանկում չկա, ապա խնդրում ենք, կարող եք դիմել ՄԱԿ-ի գրասենյակ կամ Եվրամիության կամ Ձեր ընտրությամբ որևէ այլ դեսպանություն։ Որպես այլընտրանք՝ կարող եք նամակ հղել նախագահ Ալիևին՝ միանգամից սեղմելով «Գրե՛ք նախագահ Ալիևին» հղումը։