Նախապատմություն

Ռուբեն Վարդանյանի
կալանավորման նախապատմությունը

Վառելիքի, դեղորայքի և սննդի մատակարարումները խոչընդոտելով Լեռնային Ղարաբաղն ինը ամիս ապօրինի շրջափակման ենթարկելուց հետո 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց արյունալի ռազմական հարձակում՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը հանգեցրեց  հարյուրավոր քաղաքացիական անձանց և զինվորականների մահվան։ Այս ներխուժման հետևանքով տարածաշրջանում այդ պահին ապրող գրեթե բոլոր՝  120,000 էթնիկ հայերը հարկադիր տեղահանվեցին։

Լեռնային Ղարաբաղի մյուս հայերի պես Հայաստան հեռանալու ճանապարհին, բարերար, մարդասեր և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ապօրինի ձերբակալում են։ Այս հանգամանքը հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղին նրա ցուցաբերած բարձր մակարդակի միջազգային աջակցությունը նրան դարձրել է Բաքվի կառավարության թիրախ։ Ռուբեն Վարդանյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին բնակիչներից մեկն է, որը կամայական ձևով ձերբակալվել և ապօրինի կերպով կալանավորվել է քաղաքական պատճառներով։ Նրան առաջադրվել 42 ապօրինի մեղադրանք, դատաքննությունն ընթացել է բազմաթիվ լուրջ խախտումներով, 2026 թ․ փետրվարի 17-ին էլ նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Rectangle-26