Նախապատմություն

Էթնիկ զտման ապացույցներ

Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա և Ղարաբաղի գրեթե ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանումն անվիճելիորեն էթնիկ զտում է։ Այս պնդումը պաշտպանում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Ֆրանսիայի Սենատը և ԱՄՆ Կոնգրեսի անդամները: 2023 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանը հայտարարում է, որ «տեղի հայ բնակչության շարունակական բռնագաղթը… հավասարազոր է էթնիկ զտումների»: Պատերազմական հանցագործությունների հարցերով հատուկ հանձնարարությունների ԱՄՆ նախկին դեսպան Դեվիդ Շեֆերը նույնպես ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը «ծայրաստիճան արագությամբ ենթարկվում է էթնիկ զտումների»:

Իրավապաշտպան խմբերն ու փաստաբանները, այդ թվում՝ Genocide Watch-ը, Լեմկինի ինստիտուտը, «Փրկենք Ղարաբաղը» կոալիցիան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև հայկական կազմակերպություններն Ադրբեջանի գործողությունները որակել են որպես ցեղասպանություն՝ ընդգծելով, որ այն շարունակվում է 2022 թվականից:

guillaume-perigois-0NRkVddA2fw-unsplash