Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով

Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ  ընթացող  գործով դեկտեմբերի 30-ին նախատեսված դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով։ Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ այդ հրապարակումների հետաձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Բաքվի ռազմական դատարանի դատական կազմը  Զեյնալ Աղաևի նախագահությամբ,  դատավորներ Անար Ռզաևի ու Ջամալ Ռամազանովի ներգրավմամբ, զուգահեռ ընթացող  մյուս 15 հայերի գործով գտնվում են խորհրդակցական սենյակում։ 

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա   դատական կազմի`  առանձնացված մյուս գործով խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո։