Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդն արժանացել են Հայկական կրթական հիմնարկության հեղինակավոր մրցանակին

Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդն արժանացել են Հայկական կրթականհիմնարկության հեղինակավոր մրցանակին

Հայկական կրթական հիմնարկությունը  (Armenian Educational Foundation) իր 75-ամյակի հանդիսավոր միջացառման ընթացքում հեղինակավոր՝ Educational Visionaries Award մրցանակը շնորհել է կրթական մի շարք նախաձեռնությունների հեղինակներ, սոցիալական ձեռներեցներ  Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին՝ որպես  կրթության ապագայի տեսլական ունեցող գործիչների:

Նրանք մրցանակի են արժանացել միջազգային կրթության ոլորտում իրենց ներդրման և UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադրման համար, որը փոխել է ոչ միայն Դիլիջանի կյանքը, այլև նպաստել, որ Հայաստանն իր ուրույն տեղը զբաղեցնի միջազգային կրթական քարտեզի վրա:

Լոս Անջելեսում օրերս կայացած՝ «Որովհետեւ կրթությունը կարեւոր է» խորագրով միջոցառման ժամանակ ներկայացվել  է կազմակերպության 75 -ամյա գործունեությունը, ինչպես նաև մրցանակներ են շնորհվել կրթության նվիրյալներին:

Վերոնիկա Զոնաբենդը ներկա է գտնվել միջոցառմանը ու իր և ամուսնու՝ արդեն երկու տարի ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի անունից շնորհակալության է հայտնել նման գնահատանքի համար: «Կնախընտրեի, որ մենքայստեղ  Ռուբենի հետ միասին կանգնած լինեինք: Հայաստանը կրթության միջոցով փոխելու Ռուբենի կիրքն ու սերն ինձ ոգեշնչեցին անել նույնը»,-իր խոսքում ասել է Վերոնիկա Զոնաբանեդը:

Հայ կրթական հիմնարկության նվիրատու, կրթության հարցերով միջազգային խորհրդատու Ալիս Պետրոսյանը ընդգծել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի ներդրումը կրթության ոլորտում: Նա նշել է, որ նրանք երազում էին Հայաստանը դարձնել  միջազգային կրթականգերազանցության կենտրոն, և  2014թվականին հենց այդպես էլ արեցին՝ հայկական փոքրիկ քաղաքում՝ Դիլիջանում հիմնադրելով  UWC քոլեջը, որը ներկայումս ունի ավելի քան 220 ուսանող87 երկրներից և «իրական օրինակ  է, թե  ինչպիսին պետք է լինի աշխարհը խաղաղությանպայմաններում»:

Ալիս Պետրոսյանը  հիշատակել է  նրանց ձեռնարկած կրթական այլ ծրագրերի՝ մասնավորապես Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպոցի, «Մատենա» միջազգային դպրոցի, տարբեր նախաձեռնություններոի շրջանակում տրամադրված կրթաթոշակների մասին: «Ռուբենն ու Վերոնիկան  շարունակում են ունենալ իրենց տեսլականը Հայաստանի համար: Նրանք հավատում են, որ կրթությունն է այն բանալին, որի միջոցով հնարավոր է հասնել խաղաղության, մարդկային բարության ողջ աշխարհում»,-նշել է Ալիս Պետրոսյանը:

Հայ կրթական հիմնարկությունը հիմնադրվել է 1950 թվականին Լոս Անջելեսում`աջակցելու հայ ուսանողներին և կրթական հաստատություններին: Վաղ տարիներին ՀԿՀ-ն դպրոցներ է հիմնել Մերձավոր Արևելքում` այդ թվում Լիբանանում, Հունաստանում և Սիրայում: 1960-1970 թթ-ին ՀԿՀ-ն ԱՄՆ-ում ֆինանսավորում էր հայկական ամենօրյա դպրոցներին: 1988 ավերիչ երկրաշարժից հետո Հայ կրթական հիմնարկության ուշադրությունն ամբողջովին ուղղվեց դեպի Հայաստան և 1991 թ-ին անկախացումից հետո հիմնարկությունն իր գրասենյակը հիմնեց Երևանում: