Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Կամյուի «Ընդվզող մարդը» էսսեին

Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Կամյուի «Ընդվզող մարդը» էսսեին

 

Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը.

«Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է։ Բայց  մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի։ Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»։

Ռուբեն Վարդանյանն ավելի վաղ իր ընտանիքին էր փոխանցել ճշմարտության, ինքն իր հետ ազնիվ լինելու և մարդու ներքին ընտրության մասին իր մտորումները, որոնց հնարավոր է ծանոթանալ այս հղումով: