Ռուբեն Վարդանյանի դատավճիռը էթնիկ հայ առաջնորդների դեմ դատավարական «ծաղրի» գագաթնակետն է. Amnesty International
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև.
«Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելու վճռին, որը մինչև Լեռնային Ղարաբաղի (Արցախ)՝ 2023 թվականին ադրբեջանական ուժերի կողմիցգրավումը տարածաշրջանում դերակատարում ունենալու համար դատվող 16 էթնիկ հայառաջնորդներից վերջինն էր, Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայիտնօրեն Մարի Սթրաթերսն ասել է.
«16 ամբաստանյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմայս դատավճռով, իսկական ծաղր է: Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները՝ իր պեսքաղաքացիական մի քանի անձինք, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջմտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատաքննության սկզբունքներիհետ: Տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածները՝ թե՛Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարադատության, փոխհատուցման և չկրկնվելու երաշխիքների, մինչդեռ այս դատավճիռները վիրավորանք ենմիջազգային իրավունքով արգելված հանցագործությունների բոլոր զոհերի համար:
Չափազանց լուրջ բազմաթիվ հանցագործությունների համար մեղադրվող Ռուբեն Վարդանյանի ևմյուս ամբաստանյալների դատավարություններն անցել են փաստացի փակ ձևաչափով։Մեղադրանքները հիմնված են եղել «ապացույցների» վրա, որոնք մեղադրյալներին ներկայացվել ենիրենց համար անհասկանալի լեզվով, և որոնք պատշաճ ձևով չեն թարգմանվել։ ՄիայնՎարդանյանին առաջադրված ավելի քան 40 մեղադրանքները, այդ թվում՝ «ահաբեկչություն»-ը և«մարդկության դեմ հանցագործություններ»-ը, դատավարության ընթացքում հրապարակային ձևովնույնիսկ չեն էլ բացահայտվել։ Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններիցտեղեկատվություն է խնդրել դատավարության և ապացույցների մասին, բայց պատասխան չիստացել։
Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների միջազգայինիրավունքի համաձայն և ապահովի, որ հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձինքդատվեն միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշների լիարժեքհամապատասխանությամբ»»։