Կոչ եմ անում նախագահ Թրամփին կատարել հայ գերիներին ազատ արձակելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսեր

Կոչ եմ անում նախագահ Թրամփին կատարել հայ գերիներին ազատ արձակելու հրապարակային խոստումը. Ջարեդ Գենսեր

 

Ռուբեն Վարդանյանի  միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր միկրոբլոգում կոչ է արել  նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տրված խոստումը և ապահովել բոլոր հայ գերիների  ազատ արձակումը.

«Բաքվի ռազմական դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտելը պարզապես արդարադատության ծաղր է:

Հարգված ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանի միակ «հանցագործությունը» ԼեռնայինՂարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, մարդկանց, որոնցից մոտ 120,000-ը վտարվեցին Հայաստան՝ դառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևինախաձեռնած էթնիկ զտման զոհերը։ Դատավարությունն ինքնին ամբողջությամբ կեղծիք էր, քանիոր քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն ապօրինի է։

Դատաքննությունը նաև գաղտնի է անցկացվել, դատավարական բազմաթիվ ընթացակարգերիխախտումներով, ինչպիսիք են փաստաբանի հետ կապվելու բազմաթիվ մերժումները, դատարանիկողմից տասնյակ միջնորդությունների պարզապես անտեսումը, որոնք, ի դեպ, հենցադրբեջանական օրենսդրությամբ պետք է դիտարկվեն մի քանի օրվա ընթացքում։

Բացի այդ, դատակոչված  «վկաների» բառացիորեն բոլոր այսպես կոչված «ապացույցներն» ասեկոսեներ էին, հետևաբար՝ անօրինական էր դրանք ապացույց դիտարկելը: Յուրաքանչյուր վկապնդում էր, որ ինքը կամ իր ընտանիքի անդամները տուժել են հայկական զինվորականների կամզինված այլ խմբավորումների հարձակումներից, բայց Ռուբեն Վարդանյանին այդ ամենի հետկապող «ապացույցն» Ադրբեջանի պետական լրատվամիջոցներից նրա մեղավորության մասինլսելն էր։ Դա ապացույց չէ։ Հետևաբար, Ռուբեն Վարդանյանի դատավճիռը խախտում է և՛միջազգային, և՛ ադրբեջանական օրենքները, ու նա պետք է անհապաղ և անվերապահ  ազատարձակվի մյուս 19 հայ քրիստոնյա քաղբանտարկյալների և ռազմագերիների հետ։

Ես կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տրված խոստումը ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանին և ապահովել նրանց բոլորի ազատ արձակումը նախագահ Ալիևից, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան»։