Իրավունքի գերակայությունը հարգող ցանկացած դատարան դուրս կնետեր Բաքվում հայ գերիների դեմ ձեռք բերված «ապացույցները». Ջարեդ Գենսեր
Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի շենքում սեպտեմբերի 17-ին տեղի են ունեցել «Արդարադատությունհայ գերիների համար» թեմայով լսումներ, որոնք կազմակերպվել են Ամերիկայի Հայ դատիհանձնախմբի (ANCA) և Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավականկենտրոնի (ALCJHR) համատեղ ջանքերով՝ Կոնգրեսի անձնակազմին Բաքվում պահվող հայ գերիների խնդրի մասին իրազեկելու նպատակով:
Քննարկումը վարել է Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավականկենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը, իսկ բանախոսություններով հանդես են եկել փաստաբան, «Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ և ՄԻԵԴ-ում հայ գերիներիներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, Perseus Strategies-ի գործադիր տնօրեն և Ռուբեն Վարդանյանիմիջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը, Kerkonian Dajani LLP ընկերության հիմնադիրգործընկեր, ամերիկահայ փաստաբան Գառնիկ Քերքոնյանը:
Քեն Խաչիկյանը նշել է, որ լսումները նվիրված են Բաքվում պահվող 23 հայ գերիներին, որոնքտանջանքների են ենթարկվում և վատ վերաբերմունքի արժանանում:
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հայ գերիների հետ կապված ընդհանուր իրավիճակը՝ հատկապես մտահոգություն հայտնելով սեպտեմբերից Ադրբեջանի կառավարությանպահանջով այդ երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեության դադարեցման առնչությամբ: Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն էր, որ հասանելիություն ուներ հայ գերիներին ու քաղբանտարկյալներին, և հիմա նրանք զրկված են այդ միակ միջազգային մեխանիզմից: Նրա խոսքով՝ հունիսից՝ ԿԽՄԿ-ի վերջին այցից հետո որևէ արժանահավատ աղբյուրից տեղեկություն չկա նրանց իրական վիճակի մասին:
Պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի կողմից նախաստորագրված համաձայնագրում առկա՝ միջազգային հայցերի հետ կանչման կետը ի՞նչ հետևանքներ կունենա հայ գերիների վրա, Սիրանուշ Սահակյանը նշել է, դա կնշանակի արդարադատության և գերիներիպաշտպանության վերացում. «Քանի որ գերիների ազատ արձակումը այս համաձայնագրի կարգավորման մաս չէ, Ալիևի ռեժիմի համար այլ քաղաքական կամ իրավական պարտավորությունչի լինի նրանց ազատ արձակելու համար: Առանց նրանց ազատ արձակման՝ հայ հասարակությունըչի կարող վստահություն, հավատ ունենալ այս խաղաղության գործընթացների նկատմամբ: Ուստիշատ կարևոր է այս հարցը լուծել նախքան այդ գործընթացների ավարտը»:
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը ներկայացրել է այն իրավախախտումները, որոնք տեղի են ունեցել իր պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ նախաքննության և դատաքննության ընթացքում, ինչպես նաև այն, որ նա երկու անգամ հացադուլ է հայտարարել և դրանցից առաջինի ժամանակ ենթարկվել է խոշտանգումների: «Նրան այժմ սպառնում է ցմահ ազատազրկում՝ 40-ից ավելի կեղծ մեղադրանքներով, որոնք ներառում ենագրեսիվ պատերազմի պլանավորում և վարում, պատերազմի օրենքների խախտում, ահաբեկչության ֆինանսավորում և այլն»,-նշել է նա:
Գենսերը մեղադրանքները համարել է անհեթեթ. «Միայն մեկ օրինակ բերեմ՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը անկախ կազմակերպություն է, ենթարկվում է միջազգային աուդիտի, ըստ «մեղադրանքների», Վարդանյանի համար ծառայել է որպես ահաբեկչություն ֆինանսավորելու միջոց»:
Խոսելով բազմաթիվ խախտումների մասին՝ Գենսերը նշել է, որ այդ դատական լսումների ժամանակ բազմաթիվ ենթադրյալ «տուժածներ» են բերվել վկայություն տալու, բայց բոլորըհաստատել են, որ երբեք չեն տեսել Վարդանյանին, նրա մասին գիտեն միայն լրատվամիջոցներից. «Ոչ մի փաստական ապացույց, բառացիորեն ոչ մի, չի ներկայացվել՝ Վարդանյանին կապելունկարագրված դեպքերի հետ: Այդ ամբողջ, այսպես կոչված, «ապացույցները», դուրս կնետվեինցանկացած դատարանից, որտեղ գերիշխում է իրավունքի գերակայությունը, բայց, դա իհարկե, չի վերաբերում Ադրբեջանի ռազմական դատարանին»:
Պատասխանելով Քեն Խաչիկյանի՝ հայ գերիների խնդրի վերաբերյալ Թրամփի վարչակազմի ավելի բացահայտ վերաբերմունքի մասին հարցին, Գենսերը շատ կարևոր է համարել Թրամփ-Փաշինյան հանդիպման ժամանակ թեմայի արծարծումը. «Այժմ, երբ նա {Թրամփը} հրապարակայինհանձնառություն է ստանձնել, պետք է հետևողական լինել, որ այդ հանձնառությունը կատարվի: Չեմ կարծում, որ նա {Ալիևը} ուզենա նրանց բոլորին ազատ արձակել: Իհարկե, ես արդեննախազգուշացրել եմ այդ մասին: Կարևոր է, որ նրանք բոլորը դուրս գան»:
Գենսերը միաժամանակ ավելացրել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, սակայն նշել է, որՍպիտակ տնից և Պետքարտուղարությունից ստացվող հաղորդագրությունները լավ համակարգված են, և ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են այդ հարցում առաջ շարժվել. «Արդյոք նրանքպատրա՞ստ են այն ճնշումը գործադրել, որը անհրաժեշտ է հարցի արագ լուծման համար՝ դա այլհարց է, և հենց այն է, ինչի վրա պետք է աշխատենք»:
Լրիվ նիստը կարող եք դիտել այս հղումով՝ https://www.facebook.com/ANCAEasternRegion/videos/640902832409851