Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հայտարարությունը՝ Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի վերաբերյալ
23 մայիսի, 2025թ.: Որպես իրավապաշտպան և Ռուբեն Վարդանյանի ընտանիքի ներկայացուցիչ, ինչպես նաև նրա միջազգային իրավական թիմի անդամ, հայտարարում եմ, որ ՌուբենՎարդանյանի գործով մեղադրանքի մի մասը (200-ից ավելի էջ) դիտարկելուց հետո պարզ էդառնում, որ նրա դեմ մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են, իրավական հիմքչունեն և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու արդար ադատաքննությանսկզբունքները։
Փաստաթղթում առանձնանում են մի քանի կարևոր կետեր.
Առաջին, հակառակ հիմնարար իրավական սկզբունքների՝ մեղադրանքը փաստորեն ՌուբենՎարդանյանի հայկական ինքնությունը դիտարկում է որպես քրեական պատասխանատվությանհիմք: Մեղադրանքների շրջանակը ենթադրում է, որ ազգային ծագումը բացառապես ծառայում էորպես մեղքի հիմնական ապացույց: Սա խաթարում է ժամանակակից արդարադատությանհամակարգի հենքը՝ nullum crimen sine lege («չկա հանցանք առանց օրենքի») սկզբունքը ևանհատական քրեական պատասխանատվության պահանջը:
Երկրորդ, մեղադրական եզրակացությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ), որտեղ ապրում էր մոտ 150.000 հայ, որակում է որպես հանցավոր կազմակերպություն: Սահակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին՝ ազգերի ինքնորոշմանիրավունքին: Մեղադրանքում այս իրավունքը թյուր կերպով մեկնաբանվում է որպես ատելությանհրահրում: Փաստաթուղթն այսպիսով հետադարձ կերպով քրեականացնում է քաղաքականմիավորը, որը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբիբանակցություններում: Ավելին, Ռուբեն Վարդանյանը պատասխանատու է համարվում այնիրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա՝ ԼՂՀ ժամանելուց մինչև 30 տարիառաջ:
Երրորդ, Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինիհատելու մեջ, որը հիմք է հանդիսացել 2023 թվականի սեպտեմբերի 27-ի նրա ձերբակալությանհամար: Սակայն, այդ ժամանակ Լաչինի միջանցքը գտնվում էր ռուս խաղաղապահներիվերահսկողության տակ: Ավելին, Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմհայտարարությամբ հանձնառել էր երաշխավորել միջանցքով տեղաշարժման ազատությունը: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը նույնպես հաստատել է այս իրավունքը. 2023 թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին այն հրապարակել է պարտադիր որոշումներ, որոնք հաստատում են Լաչինի միջանցքով երկկողմանի ուղղությամբ մարդկանց, մեքենաների ևապրանքների անարգել տեղաշարժման անհրաժեշտությունը: Նմանատիպ որոշումներ էկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
Այսպիսով, Ռուբեն Վարդանյանի ձերբակալության համար իրավական հիմքեր չկան: Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մշտապեսդիտարկվել է որպես վիճելի տարածք, մինչդեռ մեղադրական եզրակացությամբ միջազգայինվեճի առարկան՝ տարածքի իրավական կարգավիճակը և կիրառելի սահմանային ռեժիմը, դիտարկվում է որպես հաստատված փաստ։
Այդպիսով, դատախազությունը թույլ է տալիս petitio principii տրամաբանական սխալը՝ որպեսապացույց օգտագործելով այն պնդումը, որն ինքն է պահանջում իրավական պարզաբանում:
Վերջապես, մեղադրական եզրակացությամբ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը համահիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները աշխարհի խոցելիբնակչությանն օգնելու համար, ներկայացվում է որպես ահաբեկչության ֆինանսավորմամբզբաղվող կազմակերպություն: Այս մեղադրանքը բացահայտ անհիմն է՝ հաշվի առնելով, որ«Ավրորան» միջազգայնորեն ճանաչված է որպես հարգված մարդասիրական նախաձեռնություն, որն օգնություն է տրամադրում աշխարհում տարբեր ճգնաժամերից տուժած անձանց: Այստրամաբանության համաձայն՝ փախստականներին և հակամարտություններից տուժածբնակչությանը մարդասիրական օգնությունը դիտարկվում է որպես հանցավոր գործունեություն:
Ամփոփելով՝ մեղադրական եզրակացությունը ոչ միայն քաղաքական դրդապատճառներ ունի, այլև խորապես աղավաղում է իրավական հիմնարար սկզբունքները և ստեղծում է վտանգավորնախադեպ։
Սա առանձին դեպք չէ։ Բաքվում ներկայումս անազատության մեջ պահվող յոթ հայեր արդենդատապարտվել են երկարատև ազատազրկման՝ քաղաքական դրդապատճառներով ևիրավաբանորեն չհիմնավորված մեղադրանքներով, ինչը արդարադատության և պատշաճդատավարության միջազգայնորեն ճանաչված չափանիշների նկատմամբ ակնհայտոտնձգություն է։ Մնացած տասնվեցին ևս սպասվում է նույն ճակատագիրը:
Կից ներկայացվում է մեղադրական եզրակացությունից մի հատված, որը հստակ ցույց է տալիսմեղադրանքների անհեթեթությունը, դրանց առաջադրման քաղաքական դրդապատճառները ևդրա իրավական անվավերությունը: https://freevardanyan.com/files/Obvinitelnoe-zakluchenie.pdf