Թոմ Քաթինան Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ է անում

Թոմ Քաթինան Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ է անում

Մարդասեր, Սուդանի հարավի Նուբա լեռներում տեղակայված «Գթության Մայր» հիվանդանոցի բուժական տնօրեն և «Ավրորա»  մարդասիրական մրցանակի  2017թ. դափնեկիր  Թոմ Քաթինան տեսաուղերձ է հրապարակել՝  կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել  Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ: 

Լինելով նաև «Ավրորա» մարդասիրական մրցանակի նախաձեռնության նախագահ՝  նա նշել է, որ Ռուբեն Վարդանյանին ճանաչում է որպես բացառիկ արդար,  բացառիկ ազնիվ մարդու։ Իր տեսաուղերձում Քաթինան  դատապարտում է Ռուբեն Վարդանյանին առաջադրված բացարձակապես կեղծ ու անհեթեթ մեղադրանքները և պահանջում է նրա անհապաղ ազատ արձակումը՝ Բաքվում ապօրինի պահվող մյուս հայերի հետ միասին:

Թոմ Քաթինայի տպավորիչ խոսքը հասանելի է այստեղ կամ նրա ֆեյսբուքյան էջում: