Արդյոք հնարավո՞ր է իրական խաղաղություն առանց գերիների վերադարձի. քննարկում

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ Բաքվում պահվող հայ գերիների համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Բաքվի գրասենյակի փակումից հետո։ Ի՞նչ վտանգներ է պարունակում միջազգային ատյաններում հայցերից հրաժարումը, որքանո՞վ է վտանգավոր պետական մակարդակով գերիների հետ կապված եզրույթների փոփոխությունը. այս և այլ խնդիրների վերհանմանն էր ուղղված ՍիվիլՆեթի կազմակերպած քննարկումը՝ «Բաքվի գերիների խնդիրը. մարդու իրավունքներ և քաղաքականություն» խորագրով։