Նախապատմություն

Տարիներ շարունակ տևած հրադադարի խախտումներից և խաղաղ հայ բնակիչներին ահաբեկելուց հետո ադրբեջանական զինուժը զանգվածային ուժ կիրառելով 2020 թվականի սեպտեմբերին՝ ներխուժում և գրավում է Լեռնային Ղարաբաղի երկու երրորդը։ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինուժը գրավում է մնացած տարածքը՝ հակասելով նախկինում համաձայնեցված բանակցություններին և հայտարարություններին (ԵԱՀԿ խաղաղ բանակցություններ, եռակողմ հայտարարություններ 2020, 2021 թվականներ):

Այս ամենի հետևանքով՝ մայրաքաղաք Ստեփանակերտից բռնի կերպով տեղահանվում են հարյուր հազարավոր հայեր. այդ ժամանակ էլ Ադրբեջանի կառավարությունը ձերբակալում է ութ անձանց՝ հանրապետության նախկին ղեկավարների ու Արցախի ինքնորոշման ջատագովների։ Ձերբակալվածների թվում էր նաև հայ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, որը զբաղեցրել է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Վարդանյանը, ինչպես նաև յոթ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդպիսով միանում են հակամարտության ընթացքում կալանավորված ավելի քան 50 հայերին, որոնցից շատերն արդեն տարիներ շարունակ պահվում են Ադրբեջանում: Այս բանտարկյալների առողջության և կեցության պայմանների մասին սուղ տեղեկությունները խորապես մտահոգիչ են: